Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԿառամելի համար`
1 տուփ խտացրած կաթ,
125 գր. կարագ,
30 գր. մեղր:
Խմորի համար`
200 գր. ալյուր,
100 գր. շաքարավազ,
100 գր. կարագ:
200 գր. ցանկացած տեսակի շոկոլադի սալիկ:
Կառամելի պատրաստման համար բոլոր բաղադրամասերը միասին խառնել և եփել մարմանդ կրակի վրա: Եփել այնքան միչև խառնուրդը կստանա կառամաելի գույն:
Խմորի համար, կարագը և շաքարավազը միասին լավ հարել, ավելացնել ալյուրը և կրկին խառնել: Եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե:
Գլազուրի համար շոկոլադե սալիկը դնել կաթսայի մեջ և դնել մարմանդ կրակի վրա, կարող եք մի քիչ ջուր լցնել, որ հեշտ հալչի:
Երբ այս ամենը սառչեն, խմորի վրա քսել կառամելը, այնուհետև վրան գլազուր անել: Բարի ախորժակ:
Եթե բաղադռատոմսը թերի ես գրելու մի գրիր ամոթ է Թողել է Մարինե-ը (1 Mar 2012) օրը
խմորը փշրվում է , որ մի բան գրում եք մտացեք նոր գրեք / Թողել է ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ-ը (7 Dec 2011) օրը
Լավ սայթ է, լավ բաներ կան Թողել է Ստելլա-ը (27 Nov 2011) օրը
Խմորը չի ուրեմն: Թողել է Հասմիկ-ը (16 Nov 2011) օրը
շատ համեղ էր.... Թողել է էմմա-ը (30 Sep 2011) օրը
Ես փորձեցի շատ համեղ էր: Թողել է Անի-ը (14 Sep 2011) օրը
Ես պատրաստել եմ շատ համեղ էր:Ուղղակի խմորի մեջ 2 հատ ձու, 2գդալ մածուն եմ ավելացրել,որ չփշրվի: Թողել է Աիդա-ը (13 Jul 2011) օրը
Ժողովուրդ ջան, ով գիտի Հայաստանում որտեղ են թխվածքների մակետներ սարքում? Թողել է Լուսի-ը (22 Jun 2011) օրը
Ես ավելի շատ նմանացրեցի մարսի, բայց կփորձեմ, հետաքրքիր է ) Թողել է Մարիամ-ը (30 Jan 2011) օրը
ինձ թվում է շատ համեղ թխվածք կլինի, բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել, նախապես շնորհակալություն Թողել է Արևիկ-ը (13 Dec 2010) օրը
Շատ համեղ է, բայց ես խմորի մեջ 1 հատ ձու եմ ավելացրել, որպեսզի չփշրվի: Թողել է Գայանե-ը (15 Nov 2010) օրը
Հիանալի թխվածք է: Ես պատրաստել եմ և բոլորը գոհ են եղել: Շատ շնորհակալություն: Թողել է Սերինե Հարությունյան-ը (7 Oct 2010) օրը
Բարև, ես այս թխվածքից փորձել եմ պատրաստել, բայց չեմ հասկացել թէ խմորը ինչպիսին պետք է լինի, իմ պատրաստած խմորը փշուրների էր նման Թողել է Անահիտ-ը (26 Aug 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Ամառային տորթ Դեղձով Բլիթ Տորթ Ամառային անակնկալ Բանանով, ընկույզով տորթ Նուտելլա






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!