Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներ2 ճգ. մեղր,
2 բաժակ շաքարավազ,
3 ձու,
2 թգ. սոդա,
500 գր. կարագ,
2 բաժակ ալյուր,
1 տուփ խտացրած կաթ,
1 բաժակ կաթ,
վանիլին
Եռացող ջրի գոլորշու վրա դրված կաթսայի մեջ լցնել 2 ճգ. մեղր, ավելացնել 1 բաժակ շաքարավազ և խառնել: 3 ձուն 2 թգ. սոդայի հետ առանձին խառնել և լցնել մեղրի և շաքարավազի վրա, ավելացնել 100 գր. կարագ, 2 բաժակ ալյուր: Սեղանին լցնել 1 բաժակ ալյուր: Կաթսան վերցնել գոլորշու վրայից, 3 րոպե թողնել, որ խմորը սառի և լցնել ալյուրի մեջ:: Լավ խառնել, ստացված խմորը բաժանել 5 գնդի, յուրաքանչյուր գունդը գրտնակել և դնել ջեռոցի թիթեղի հակառակ երեսին: Թիթեղը պետք է նախապես տաքացնել: Թողնել մինչև վարդագույն դառնալը:
ԿՐԵՄ.- 200 գր. կարագին ավելացնել 1 տուփ խտացրած կաթ կամ 1 բաժակ կաթ, 1 բաժակ շաքարավազ, 1 ճգ. ալյուր և լավ խառնել: Եփել մինչև պնդանալը, քիչ վանիլ գցել: Սառելուց հետո ավելացնել 200 գր. հարած կարագ:
Իրոք շատ համեզ է ստացվել, փորձեցի ու շատ դուր եկավ: Թողել է Հասմիկ-ը (14 May 2012) օրը
ՇԱՏ ՀԻԱՆԱԼԻ Է Թողել է ՍՈՆԱ-ը (22 Mar 2012) օրը
լավն է շնորհակալություն Թողել է Ռուզան-ը (1 Mar 2012) օրը
շատ լավնա Թողել է Մարինե-ը (24 Dec 2011) օրը
Շնորհակալ եմ բաղադրատոմսի համար: Նոր տանտիրուհիների համար(թյուրիմացություններից խուսափելու համար )ուզում եմ նշել.Կարագը 500գ-ի փոխարեն 300գ,իսկ 2բ.ալյուրի փոխարեն 3բ.:Շաաատ անգամ փորձած ու սիրելի բաղադրատոմս է :Նորից շնորհակալություն Նառա: Թողել է Հասմիկ Պետրոսյան-ը (24 Dec 2011) օրը
Ես հենց նոր թխեցի, շատ համեղ տորթ էր: Թողել է Մելինե-ը (13 May 2011) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Կարամելով, շոկոլադով թխվածք Ամանորյա Տորթ Տորթ Միմոզա Ռաֆայելլո Ընկույզով կեքս






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!