Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Միկադո "Լիսպիկ": Տեղադրող` Սառա | Ավելացման ամսաթիվ` 27 Jun 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

4 ձու
2 բաժակ շաքարի փոշի
200գ. կարագ
1բ. թթվասեր
1թ.գ. սոդա
2 բանկա խտացրած կաթ
3ճ.գ շաքարավազ
5ճ.գ կակաո
10գ.կաթ
1,5 բաժակ ընկույզ
100գ. շոկոլադ
ալյուր

Պատրաստման եղանակները

ԽՄՈՐ-2 ձուն 100գ. կարագի և 1բ. շաքարի փոշու հետ հարել, ավելացնել 1թ.գ. սոդայի հետ խառնած 1բ. թթվասերը, հետո ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Սեղանի վրա ալյուր լցնել, խմորը բաժանել 7 գնդի, գրտնակով բացել, դնել թավայի թարս կողմի վրա և թխել:
ԿՐԵՄ- 2 ձուն 1բ. շաքարի փոշու հետ լավ հարել, առանձին ամանի մեջ հարել 100գ. կարագ, վրան ավելացնել 2 բանկա խտացրած կաթ: 3ճ.գ կակաոն 3ճ.գ
շաքարավազի հետ խառնել, ավելացնել 10գ. կաթ այնքան, որ ստացվի գլազուր: Այս 3-ը խառնել իրար, լավ հարել, ավելացնել վանիլին:
Կրեմը քսել շերտերին, վերևի շերտին ավելացնել մանր կտրտած ընկույզ և շոկոլադ: Վրան հերմետիկ ծածկել, թողնել 12 ժամ, որ փափկի:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Միկադո "Լիսպիկ"
Այցելուների արձագանքները (4):

Քանի՞ աստիճանով թխել։ Գլազուրը խմորի հետ պե՞տք է խառնել, թե՞ լցնել վրան։ Պարզ չի գրված, գրեք խնդրում եմ։ Թողել է Լիանա-ը (19 Nov 2014) օրը

Հիանալի կայք է։ Թողել է Վարդուհի-ը (8 Oct 2014) օրը

Շատ լավ, համով բաղադրատոմսեր են, շատ շնորհակալություն Թողել է Գեղեցիկ-ը (17 Mar 2012) օրը

Այս ինչ լավ բաժին է, հիշում ես ամեն հին ու նոր ճաշերը և խմորեղենները: Շնորհակալություն Ձեզ: Թողել է Նադյա-ը (27 Dec 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.19/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (105 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

սպիտակ նուշով հարսանյաց տորթ Տորթ Ծիածան Սև ու Համեղ Տորթ Ելակով տորթ Էկլերից Տորթ-Բուրգ (Կրոկեմբուչ)

- Այս ռեցեպտը նայել են - 020396

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!