Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Միկադո: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 17 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

500 գր. կարագ,
5 ձու,
2 բաժակ շաքարավազ,
2 բաժակ թթվասեր,
1թգ. սոդա,
ալյուր,
2 տուփ խտացրած կաթ,
1 տուփ շոկոլադ

Պատրաստման եղանակները

100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:
Թխել առանձին-առանձին:
ԿՐԵՄ.- 2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել: Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Միկադո Միկադո Միկադո Միկադո
Այցելուների արձագանքները (12):

Շատ գեղեցիկ տեսք ունի, չեմ փորձել, բայց համոզված եմ , որ շատ համեղ է: Թողել է Lana Miler-ը (3 May 2012) օրը

Շատ լավնա Թողել է Լիլիթ-ը (23 Apr 2012) օրը

փորձել եմ շատ համով է Թողել է Լիլիթ-ը (21 Apr 2012) օրը

Փորձել եմ, շատ համով է: Թողել է Լիլիթ-ը (9 Apr 2012) օրը

Շատ համեղ է, ես պատրաստել եմ և շատ գոհ եմ: Թողել է Սեդա-ը (29 Dec 2011) օրը

Կալոռիան շատ է, ես կչաղանամ Թողել է ԱՍԱ-ը (11 Dec 2011) օրը

շատ համեղ թխվածք է, կարելի է փորձել........ Թողել է ԱՍԱ-ը (4 Dec 2011) օրը

Շատ համովա, ես փորձել եմ: Թողել է Անահիտ-ը (12 Sep 2011) օրը

Ես էլ եմ պատրաստել,լավ չի ստացվում Թողել է Ալլա-ը (26 Aug 2011) օրը

Իմ կարծիքով անկապ սայթ է: Թողել է Գասպար-ը (23 Jul 2011) օրը

Փորձել եմ պատրաստել, բայց չի ստացվել, չի լինում այնպես, ինչպես նկարում է: Մի խոսքով համեղ չէր: Թողել է Լիլի-ը (23 Apr 2011) օրը

Նառա ինչքան համով տորթեր կան, ռեցեպտները գրել ես, շատ շնորհակալ եմ :)) Թողել է Լիլիթ-ը (20 Dec 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.56/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.6/5 (170 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

ելակով փրփրուն տորթ Տորթ զամբյուղիկներ Բանանով, ընկույզով տորթ Նապոլեոն Ռուլետ

- Այս ռեցեպտը նայել են - 014419

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!