Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Մրջնաբույն: Տեղադրող` Անի | Ավելացման ամսաթիվ` 20 Dec 2014
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Անհրաժեշտ մթերքներ`


100- գրամ շաքարավազ

200 – գրամ կարագ

200 – գրամ թթվասեր

2 ձու

կես թեյի գդալ սոդա

1 պտղուց աղ

ալյուր

Կրեմ ՝

1-տուփ խտացրած կաթ,

250 – գրամ կարագ ,

1 բաժակ ընկույզ ,

3 – ճ գդալ մեղր։

Պատրաստման եղանակները

Ձուն շաքարավազի հետ լավ հարել, ապա կարագը հալեցնել նոր ավելացնել, թթվասերի վրա լցնել սոդան հարել, երբ փրփրի լցնել մյուս բաղադրիչների վրա, մի պտղունց աղ անել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ բայց համասեռ խմոր:
Խմորը բաժանել գնդերի, ապա տեղադրել սառցեխցիկ, հանել այն ժամանակ, երբ կսառի այնքան, որ կարելի կլինի քերիչով
Թխել նախորոք տաքացված ջեռոցում, այն արագ է պատրաստվում: Սառելուց հետո ձեռքով մանրացնել:


Կրեմ

Խտացրած կաթը մեղրի հետ դնել գազօջախի , ավելացնել կարագը, ընկույզը և եփել մարմանդ կրակի վրա:

Կարող էք զարդարել գլազուրով ՝

4 -ճաշի գդալ կակաոն խառնել 4- ճաշի գդալ շաքարավազի հետ և ավելացնել 4-ճաշի գդալ կաթ, եփել մարմանդ կրակի վրա անընդհատ խառնելով, երբ սկսի բարձրանալ ավելացնել 50 գրամ կարագ, կարագը հալելուց հետո վերցնել կրակի վրաից:


Խմորը եփելուց հետո լցնել հարմար խորը տարրաի մեջ , վրան լցնել պատրաստի կրեմը, լավ խառնել որպեսզի ամբողջությամբ կրեմով պատվի: Վերցնել հարմար տապակ, մի փոքր խոր լինի ավելի հաստ կստացվի և ձեռքերով սեխմելով լցնել տապակը, լավ տափակացնել, որ ուղիղ լինի: Խմորեղենին կարող եք տալ տարբեր տեսք, թե շրջանաձեվ, թե քառակուսի: Վրան զարդարել գլազուրով, ընկույզով կամ շոկոլադով:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Մրջնաբույն
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.54/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.5/5 (13 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Լիմոնով տորթ Շոկոլադե տորթ Թխվածք Սպարտակ Համեղ և Արագ Պատրաստվող Տորթ Սրտիկներ Եփովի Խմորից

- Այս ռեցեպտը նայել են - 002246

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!