Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Մրջնաբույն: Տեղադրող` Ցողիկ | Ավելացման ամսաթիվ` 7 Dec 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր`

6 ճգ. կաթ,
100 գր. կարագ,
1 հատ ձու,
100 գր. շաքարավազ,
1 տուփ վանիլի փոշի,
կես թգ. սոդա,
330 գր. ալյուր:

Կրեմ`

1 տուփ եփած խտացրած կաթ,
100 գր. կեղևահանված արևածաղիկ (ոչ բոված)

Պատրաստման եղանակները

Կաթը, կարագը, ձուն, շաքարավազը և վանիլի փոշին լավ հարել, ավելացնել սոդան, այնուհետև ալյուրը աստիճանաբար և խառնել:
Խմորը բաժանել 4 մասի և դնել սառնախցիկում 4 ժամ: ԽմորնՍառնախցիկից հանելուց հետո խմորները քերիչի խոշոր մասով քերել և բովել գազօջախի վրա:
Այնուհետև բովել արևածաղիկը: Արևածաղիկը և բովված խմորը միասին խառնել և ավելացնել խտացրած կաթը և շարունակել խառնել այնքան, մինչև կդառնա միասեռ:
Այս զանգվածին տալ տորթի տեսք և դնել սառնարանում, որ սառչի մի քանի ժամ: Կարող եք զարդարել քերած շոկոլադով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Մրջնաբույն Մրջնաբույն Մրջնաբույն Մրջնաբույն Մրջնաբույն Մրջնաբույն Մրջնաբույն Մրջնաբույն
Այցելուների արձագանքները (6):

Շատ լավ ռեցեպտ է :Ես մի քանի անգամ արդեն պատրաստում եմ այս բաղադրատոմսով,և շատ համեղ է ստացվում,ի միջի այլոց խտացրած կաթը ես ինքս եմ պատրաստում (350գրամ կաթի մեջ լցնում եմ 6ճաշի գդալ շաքարավազ,կակաո և այնքան եմ խառնում,մինչև պնդանա),կրեմի մեջ եթե 50գրամ կարագ ավելացնեք,ավելի համեղ կստցվի Թողել է Սոնա-ը (4 Oct 2013) օրը

իմ բաղադրատոմսը առանց կաթի է, սա ավելի լավն է Թողել է Նաիրա-ը (28 Nov 2012) օրը

շատ պրակտիկ համով ռեցեպտ է , շնորակալություն Թողել է accountant333@mail.ru-ը (29 Dec 2011) օրը

կարծում եմ համով է Թողել է Սիլվա-ը (9 Oct 2011) օրը

Ես ինքս փորձեցի, շատ համեղ էր: Շնորհակալություն բաղադրատոմսի համար: Թողել է Մելինե-ը (12 Apr 2011) օրը

Մրջնաբույն միշտ թխել եմ առանց արևածաղիկի։ Նորույթ է ինձ համար՝ կփորձեմ։ Շնորհակալություն։ Թողել է Վարսիկ-ը (14 Dec 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.26/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (100 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ Տորթ թագավորական Տորթ Կապուչինո Տրյուֆելներ Մանկական Տորթ (Bob Esponja)

- Այս ռեցեպտը նայել են - 020716

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!