Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Մրջնաբուն: Տեղադրող` Մարինե | Ավելացման ամսաթիվ` 11 Oct 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

3ձու
1 բաժակ շաքարավազ,
5ճգ. կաթ
100գր կարագ
1թգ. սոդա
1ճգ քացախ
4-5 բաժակ ալյուր:

Կրեմ՝
2 եփած խտացրած կաթ
100գր. կարագ
3ճգ. մեղր
վանիլի փոշի:

Պատրաստման եղանակները

Ձուն խառնել շաքարավազի հետ միասին, ապա ավելացնել քերիչով անցկացված կարագը, կաթը, սոդան՝ քացախի հետ խառված և ալյուրը: Ստացված խմորից գնդեր պատրաստել և դնել սառնախցիկում, որ լավ սառչի: Սառած գնդերը մանր քերչով անցկացնել ալյուրի մեջ, ապա մաղել ալյուրը և եփել ջեռոցում:

Կրեմ- Եփած խտացրած կաթը լցնել ալյումինե կաթսայի մեև և դնել մարմանդ կրակին: Երբ պղպջակներ առաջանան վրան ավելացնել կարագը,մեղրը և վանիլի փոշին, այնուհետև լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Տափ կրեմը վերցնել կրակից, լցնել խմորի վրա, լավ խառնել, ապա փոքր բաժակով տեսք տալ:
Դնել սառնարանում մի քանի ժամ, լավ սառչելուց հետո մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Մրջնաբուն
Այցելուների արձագանքները (2):

Շատ համով թխվածք է Թողել է Իննա-ը (11 Jan 2014) օրը

Շատ հիանալի է, որ փնտրած բաղադրատոմսը անմիջապես գտա, մերսի ձեզ։ Թողել է Հասմիկ-ը (19 Feb 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.22/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (110 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Նապոլեոն Էկլեր Բիսկվիթ Թխվածք Կապուչինո Թխվածք Նեգրի Ժպիտ

- Այս ռեցեպտը նայել են - 026527

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!