Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Նապոլեոն: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 19 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

5 ձու,
2 ճգ. շաքարավազ,
2 ճգ. հալած յուղ,
աղ,
0,5 թգ. կիտրոնի աղ,
3 բաժակ գոլ ջուր,
ալյուր,
700 գր. կարագ,
1,5 տուփ խտացրած կաթ,
0,5 տուփ վանիլին

Պատրաստման եղանակները

5 ձվի դեղնուցը լավ հարել 2 ճգ. շաքարավազով, խառնելով ավելացնել 2 ճգ. հալած յուղ, մի պտղունց աղ, 0,5 թգ. կիտրոնի աղ և 3 բաժակ գոլ ջուր (ջուրը լցնելիս խառնելը չդադարեցնել, որպեսզի գնդիկներ չառաջանան): Մաղած ալյուրը աստիճանաբար ավելացնելով խմոր հունցել, այնքան, որ ձեռքերին չկպչի: Ստացված խմորը բաժանել 5 գնդի: Վերցնել 400գր. կարագ, բաժանել 5 մասի, ապա յուրաքանչյուր մասը նորից 3 մասի: Խմորի մի գունդը բացել 3 մմ. հաստությամբ, բացվածքին քսել կարագի մի մասը, քառակուսաձև ծալել և 15-20 րոպե պահել սառնարանում: Դա պետք է կրկնել 3 անգամ, նույն ձևով` բոլոր գնդերը: Սառնարանից հանել քառակուսաձև ծալած 1 գունդը, բացել ջեռոցի թիթեղի չափով, սառը թիթեղի վրա ալյուր լցնել, խմորի բացվածքը փռել վրան և դնել նախապես տաքացրած ջեռոցում` եփելու: Գազի բոցի բարձրությունը մոտավորապես 5 մմ. պետք է լինի: Երբ խմորի շերտը բարձրանում է, և գույնը թեթևակի փոխվում, ուրեմն պատրաստ է, հանել և անմիջապես տեղափոխել տախտակի վրա: Բոլոր գնդերն այդպես եփել, եզրերը դանակով կտրել և փշուրները պահել ՙՆապոլեոնի՚ երեսին ցանելու համար:
Կրեմ.- 300 գր. կարագը լավ հարել և խառնելով աստիճանաբար ավելացնել 1,5 տուփ խտացրած կաթ և 1 պտղունց վանիլին: Եփված շերտերը միացնել կրեմով և երեսին ցանել փշրանքներն ու շաքարի փոշի:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Նապոլեոն Նապոլեոն Նապոլեոն Նապոլեոն
Այցելուների արձագանքները (2):

շատ լավն է Թողել է ԼՈՒՍԻՆԵ-ը (24 Mar 2016) օրը

շատ համեղ է Թողել է Մելինե-ը (1 Dec 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.11/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (87 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Համեղ թխվածք Թխվածք Ամառային Բալ ելակով փրփրուն տորթ Ամառային տորթ Թխվածքաբլիթ

- Այս ռեցեպտը նայել են - 019441

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!