Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Նարնջային էտյուդ: Տեղադրող` Նունե | Ավելացման ամսաթիվ` 12 Jun 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Անհրաժեշտ բաղադրիչներն են`

Խմոր
ձու- 2 հատ
շաքարավազ` 5 ճ.գ.
կարագ` 100գ,
խմորի փխրեցուցիչ` 1 թ.գ.
նարնջի կեղև` 1 հատ
ալյուր` 3 բաժակ

Կրեմ
շոկոլադ` 1 սալիկ / ցանկալի է դառը/
խտացրած կաթ` 1 հատ
կարագ` 200 գ.

Խմորը ցողելու համար
2 նարնջի հյութ
շաքարավազ` 2 ճ.գ.
1 նարնջի կեղև

Գլազուր
շոկոլադ` 1 սալիկ
կարագ 50 գ,

Պատրաստման եղանակները

Պատրաստման եղանակը

Նարինջներից մեկի կեղևից զգուշորեն բարակ շերտեր առանձնացնել, իսկ մյուս նարնջի կեղևը քերիչով քերել: Նարինջների հյութը քամել, շաքարավազ ավելացնել և կեղևի շերտերը լցնել հյութի մեջ: Դնել գազօջախին, հասցնել եռման աստիճանի և թողնել ևս 10 րոպե` թույլ կրակի վրա: Վերցնել գազօջախի վրայից, հյութը քամել, իսկ կեղևի շերտերը դնել յուղաթղթի վրա, որպեսզի չորանան: Այս նարինջի հյութը օգտագործվում է տորթի շերտերը ցողելու համար:

Խմոր
Հալեցրած կարագը, ձվերը, շաքարավազը, փխրեցուցիչը, և նախապես քերված նարնջի կեղևը լավ հարել: Ալյուր ավելացնել և խմոր հունցել` վրան թեթևակի ալյուր ցանելով:Այն պետք է շատ փափուկ լինի:
Ստացված խմորը 1 ժամ պահել սառնարանում:

Կրեմ
Շոկոլադի սալիկը հալեցնել գոլորշու վրա:Սառեցնելուց հետո, երբ պնդանա, կարագ ավելացնել և հարել: Այնուհետև խտացրած կաթ լցնել և 10 րոպե հարել` մեծ արագության տակ:
Կրեմը պահել սառնարանում, իսկ սառած խմորը վերցնել և 4 մասի բաժանել:
Յուրաքանչյուր խմորի գունդ բացել հավասարաչափ և բարակ, թղթով ափսեի վրա: Խմորի ավելորդ մասերը կտրատելուց հետո` յուղաթղթով խմորը դնել կաղապարի մեջ:Ջեռոցը տաքացնել 180 աստիճան և 10 րոպե թխել:
Խմորի ավելացած կտորներով ևս մի գունդ պատրաստել և թխել:
Կստացվի թխված 5 շերտ: Շերտերը սառեցնել, առաջին շերտը սկուտեղի վրա դնել և նարնջի պատրաստված խյուսով պատել:Այնուհետև կրեմ քսել և այս գործողությունը կրկնել բոլոր շերտերի հետ:
Պատրաստի խմորեղենի եզրերը կրեմով պատել և ամբողջ գիշեր պահել սառնարանում:
Գլազուր
Շոկոլադի սալիկը և 50գ կարագը հալեցնել գոլորշու վրա, խառնել, լցնել տորթի վրա և նարնջի կեղևի շերտերով զարդարել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:

Այս ռեցեպտը չունի նկարներ

Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.38/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.4/5 (21 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե կեքս Սրտիկներ Եփովի Խմորից Գիշեր-Ցերեկ Չամիչով ռուլետ Ֆիգարո

- Այս ռեցեպտը նայել են - 004620

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!