Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Նարնջով տորթ: Տեղադրող` Լիանա | Ավելացման ամսաթիվ` 11 Mar 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

2 մեծ նարինջ
250գր. շաքարի փոշի
4ճգ. նարնջի լիկյոր
250գր. կարագ
4 ձու
մի պտղունց աղ
250գր. ցորենի ալյուր
մի պտղունց սոդա
100գր. նարնջի ջեմ
150 գր. նարնջի շաքարած շերտեր
100-150գր. շոկոլադ

Պատրաստման եղանակները

Նարինջները լվանալ, մաքրել կեղևից, բարակ շերտորեվ կտրատել և դնել մի կողմ:
Նարինջները ճզմել, որպեսզի 150մլ. հյութ ստացվի, ավելացնել 50գր. շաքարի փոշի, տաքացնել մինչև եռալու աստիճան, ավելացնել նարնջի լիկյորը, վերցնել կրակից, ծածկել կափարիչով և թողնել ներծծվելու:
Կարագը տրորել մնացած շաքարի փոշու հետ, ավելացնել ձվերը և աղը, ապա միացնել ալյուրի և սոդայի հետ այնպես, որպեսզի միատարր զանգված գոյանա: Զանգվածը հավասարապես բախշել խորը ձևակաղապարի մեջ (22սմ պարագծով), եփել նախապես տաքացված ջեռոցում 180-200 ջերմության պայմաններում 45 րոպե: Պատրաստի տորթը ձևակաղապարի միջից առանց հանելու ծակծկել պատառաքաղով և ցողել նարնջի օշարակը, ապա թողնել սառչի:
Տորթը պատել ջեմով: Նարնջի շաքարած շերտիկները կիսել, գեղեցիկ դասավորել տորթի մակերևույթին, մի քանի հատիկ թողնելով զարդարելու նպատակով:
Գլազուրի համար: Շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա, խառնելով ստանալ համասեռ զանգված: Ստացված զանգվածով ծածկել տորթի մակերեսը: Տորթի կողմնային մասերը ծածկել նարնջի շերտիկներով, իսկ վերևում ցանել կեղևի բարակ կտրտանքները:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Նարնջով տորթ
Այցելուների արձագանքները (1):

Շատ լավ բաղադրատոմս է, փորձել եմ և շատ համեղ է ստացվել: Շնորհակալություն տեղեկության համար: Թողել է Հեղինե-ը (28 May 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.33/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.3/5 (30 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Նուտելլա Շոռակարկանդակներ Տորթ Կապուչինո Չոկկո Փայ Ալիվանկա Մոլդովական խոհանոց

- Այս ռեցեպտը նայել են - 007607

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!