Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Նեգրի ժպիտ: Տեղադրող` Արևիկ | Ավելացման ամսաթիվ` 7 Feb 2013
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

7հատ ձու
3 բաժակ շաքարավազ
4 բաժակ ալյուր
1տուփ մարգարին
1 տուփ թթվասեր
0.5 բաժակ կաթ
1 տուփ կակաո
2 տուփ վանիլին

Պատրաստման եղանակները

7 ձվի դեղնուցը և 3 ձվի սպիտակուցը մեկ ու կես բաժակ շաքարավազով լավ հարել: Ավելացնել մեկ տուփ թթվասեր, մեկ թեյի գդալ սոդա, մեկ ճաշի գդալ քացախով խառնած: Ավելացնել 200 գրամ հալացրած մարգարին և լավ խառնել: Խառնելուց հետո ավելացնել մեկ տուփ կակաո, իսկ դրանից հետո քիչ քիչ ավելացնել ալյուրը, խառնել այնքան, որ ստացվի թանձր-ծորացող խմոր: Այս ամենը լցնել ամանի մեջ և թխել ջեռոցում 200 աստիճանի տակ:

Բեզե
4 ձվի սպիտակուցը մեկ բաժակ շաքարավազով լավ հարել այնքան, որ լավ պնդանա և գդալի վրայից չընկնի: Ավելացնել մեկ տուփ վանիլին : Ստացված բեզեն քսել թխված խմորին և նորից դնել ջեռոցը: Եփել 100 աստիճանի տակ: Ջեռոցի բերանը մեկ մատի չափով բաց:

Գլազուր
Մեկ տուփ կակաոն կես բաժակ շաքարավազով և կես բաժակ կաթով եփել, ավելացնել 50 գրամ կարագ: Եվ այս ամենը լցնել պատրաստի բեզեյի վրա: Այսպիսով մեր նեգրի ժպիտը պատրաստ է: Ճաշակեցեք, շատ համեղ է:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Նեգրի ժպիտ
Այցելուների արձագանքները (4):

Իսկ իմ մոտ չի ստացվում :( խմորը չի ուռում :( Թողել է Արևիկ-ը (23 Nov 2014) օրը

Արևիկ ջան բեզեն պետք է լավ չորանա? Թողել է Մարիամ-ը (9 Aug 2014) օրը

նույնպես պատրաստեցի, բայց կաթի փոխարեն ավելացնելով մածուն 1 բաժակ։ Շնորհակալություն, շատ համեղ ստացվեց։ Թողել է Մանե-ը (13 Jul 2014) օրը

Շնորհակալություն Արևիկ ջան, պատրաստել եմ և շաաատ համեղ է ստացվել։ Թողել է Հասմիկ-ը (7 Mar 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.27/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (114 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բիսկվիտ գլազուրով Կաթնաշոռով թխվածք Նարնջային էտյուդ Համեղ Թխվածք Հեշտ Եվ Համեղ Տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 035633

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!