Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Նուտելլա: Տեղադրող` Մկրտչյան Լիլիթ | Ավելացման ամսաթիվ` 10 Jul 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

5 ձու
1,5թգ. սոդա
1.5 բաժակ շաքարավազ
150գր, կարագ
1ճգ. քացախ
3ճգ. մողր
8-10ճգ. կակաո
ալյուր

Կրեմ:
7ճգ. ալյուր,
1 բաժակ շաքարավազ,
1,5 բաժակ կաթ,
1.5 բաժակ ջուր,
250գր. կարագ,
վանիլ,
1ճգ կակաո:

Պատրաստման եղանակները

Ձուն, սոդան հարել, ավելացնել շաքարավազը, կարագը, քացախը, մեղրը, կակաոն և լավ խառնել, հետո ավելացնել այնքան ալյուր, որ պինդ խմոր դառնա: Բաժանել 5-6 մասի, ալյուրի մեջ բացել լիստերը: Թխելուց հետո սրբիչով ծածկել:
Կրեմի համար 7ճգ. ալյուր,1 բաժակ շաքարավազ,1,5 բաժակ կաթ, 1.5 բաժակ ջուր միասին խառնել, ապա դնել մարմանդ կրակին և անընդհատ խառնել մինչև թանձրանա: Կարագը առանձին լավ հարել, գդալ գդալ ավելացնել ոչ տաք վիճակում խառնուրդը, ապա, վանիլը իսկ հետո կակաոն: Յուրաքանչյուր շերտի վրա քսել կրեմը, իսկ վերջին շերտին կրեմ չքսել: Բարի ախորժակ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:

Այս ռեցեպտը չունի նկարներ

Այցելուների արձագանքները (3):

ՀԻանալի է։ Թողել է ՏԵ-ը (24 Jan 2016) օրը

Ես փորձեցի,բայց գրտնակել չհաջողվեց,հնարավոր է որեվէ բան սխալ է գրված? Խնդրում եմ ստուգեք. Թողել է Տիգրանուհի-ը (5 May 2013) օրը

սուպեր,,,,,,,,,,,,,,,,,, Թողել է Սյուզաննա-ը (31 Oct 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.79/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (57 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Կապուչինո Անանուխով Թխվածքաբլիթներ Մեծ տվիքս Պրյանիկ Կալլա

- Այս ռեցեպտը նայել են - 013057

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!