Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շերտավոր փախլավա: Տեղադրող` Լուիզա | Ավելացման ամսաթիվ` 26 Apr 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար վերցնել
750 գր. ալյուր,
50 գր. խմորիչ,
200 գր. ջուր,
Միջուկի համար վերցնել
300 գր. ընկույզի միջուկ,
300 գր. շաքարավազ,
3 գր. հիլ,
Շերտերի վրա քսելու համար
175 գր. յուղ,
Վրան լցնելու և քսելու համար
150 գր. մեղր,
100 գր. յուղ,
2 ձվի դեղնուց:

Պատրաստման եղանակները

Գոլ ջրի մեջ լուծել խմորիչը, անընդհատ խառնելով լցնել ալյուր և խմոր հունցել: Խմորը պետք է հունցել 15-20 րոպե: Այնուհետև 30-40 րոպե դնել տաք տեղ` վրան սրբիչով ծածկած: Միջուկը պատրաստել ինչպես ՙԽմորահունց փախլավա՚-ում: Խմորը բաժանել 14 մասերի, գրտնակել և վրան հալեցրած յուղ քսել: Յուղ քսած տապակի մեջ դնել խմորի երեք շերտ, երրորդի վրա դնել միջուկի 1/5-ը: Մնացած շերտերը չորս շարքով դնել` վրան միջուկ դրած երկուական շերտով, վրան ձու քսել, շեղակի կտրել և 30-35 րոպե դնել տաք ջեռոցի մեջ: Դնելուց 10-12 րոպե հետո վրան հալեցրած յուղ քսել: Պատրաստի փախլավայի կտրված գծերի վրա մեղր լցնել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շերտավոր փախլավա
Այցելուների արձագանքները (2):

նցել: Խմորը պետք է հունցել 15-20 րոպե: Այնուհետև 30-40 րոպե դնել տաք տեղ` վրան սրբիչով ծածկած: Միջուկը պատրաստել ինչպես ՙԽմորահունց փախլավա՚-ում: Խմորը Թողել է Աննա-ը (25 Jun 2014) օրը

Շնորհակալություն, շաաատ համեղ էր Թողել է Քնքուշ-ը (18 Jan 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.97/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (96 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Բեզեով Խնձորով Թխվածք Կաթնաշոռով Պեչենի Ելակով կեքս սպիտակ նուշով հարսանյաց տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 020499

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!