Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկոլադե Գլանակ: Տեղադրող` Կարինե | Ավելացման ամսաթիվ` 17 Jul 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր:

2 ձու
2 ձվի սպիտակուց
70գր. ալյուր
20գր. կարագ
50գր. շաքարի փոշի

Կրեմ:

2 ձվի դեղնուց
200մլ. կաթ
20գր. շաքարավազ
20գր ալյուր
50գր շոկոլադ

Գլազուր:

50գր. կարագ
100գր. շոկոլադ:

Պատրաստման եղանակները

Խմորի պատրաստման համար 1 ձուն և մյուս ձվի դեղնուցը հարել շաքարի փոշու հետ միասին, ապա ավելացնել ալյուրը և լավ խառնել: Կարագը դնել կաթսայի մեջ և հալեցնել գոլորշու վրա: 3 ձվի սպիտակուցները լավ հարել հարիչով և ավելացնել դեղնուցից պատրաստված խառնուրդին: Վերջում ավելացնել հալեցված կարագը և խառնել այնքան, մինչև կստացվի միասեռ զանգված: Խմորը լցնել յուղաթղթի վրա, հարթեցնել և թխել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 12-18 րոպե: Երբ խմորը կլինի պատրաստ յուղաթղթի հետ միասին, փաթաթել՝ տալով ռուլետի տեսք:
Կրեմի պատրաստման համար կաթը և շաքարավազը միասին խառնել և դնել կրակին մինչև եռալը: Ձվի դեղնուցը և ալյուրը միասին լավ խառնել, ապա ավելացնել տաք կաթը: Խառուրդը եփել մարմանդ կրակի վրա, այդ ընթացքում կրեմը անընդհատ խառնել: Երբ կրեմը կխտանա վերցնել կրակից, ավելացնել շոկոլադը, խառնել և թողնել, որ սառչի:
Գլազուրի պատրաստման համար շոկոլադը և կարագը մանրացնել, դնել կաթսայի մեջ և հալեցնել գոլորշու վրա:
Խմորրից առանձնացնել յուղաթուղթը, պատրաստի լիստի վրա քսել կրեմը, փաթաթել ռուլետի տեսքով և վրան զգուշությամբ տարածել գլազուրը: Մեկ ժամ թողնել սառնարանում, ապա մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկոլադե Գլանակ Շոկոլադե Գլանակ Շոկոլադե Գլանակ Շոկոլադե Գլանակ Շոկոլադե Գլանակ Շոկոլադե Գլանակ Շոկոլադե Գլանակ Շոկոլադե Գլանակ Շոկոլադե Գլանակ
Այցելուների արձագանքները (1):

:) Թողել է Մարի-ը (20 Jul 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.12/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (59 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Համեղ բիսկվիտկաներ Թխվածք- Թխվածք Իրիս Մեծ տվիքս Էսկիմո

- Այս ռեցեպտը նայել են - 013154

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!