Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկոլադե Թխվածք: Տեղադրող` Արմինե | Ավելացման ամսաթիվ` 2 Mar 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր`

200գր. ալյուր
1թգ. սոդա
մի քիչ աղ
200գր. շաքարավազ
60գր. լավ որակի կակաո
1/3 ճգ. լուծվող սուրճ
175մլ ջուր
5 դեղնուց
125 մլ. ձեթ
8 սպիտակուց+45գր. շաքարավազ

Կրեմ`
200գր. շոկոլադ
150մլ. սերուցք
50գր կարագ:

Զարդարել ցանկացած տեսակի ընդեղենով:

Պատրաստման եղանակները

Ջուրը եռացնել, այնուհետև ավելացնել կակաոն, լուծվող սուրճը և խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված և թողնել, որ սառչի: Ալյուրի հետ խառնել սոդան, շաքարավազը, աղը: Ձուն լավ հարել, վրան ավելացնել ձեթը, ապա սուրճից և կակաոից ստացված զանգվածը: Լավ խառնելուց հետո այս ամենը լցնել ալյուրի վրա և խառնել: Սպիտակուցը և 45գր. շաքարավազը շատ լավ հարել, ապա մի մասը լցնել շոկոլադե խառնուրդի մեջ, խառնել ներքևից վերև, ապա լցնել երկրորդ մասը և խառնել նույն եղանակով: Խմորը լցնել ֆորմայի մեջ, և եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում 50-60 րոպե: Եփելուց հետո թողնել, որ սառչի: Հետո խմորը բաժանել 3 մասի:
Կրեմի պատրաստման համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ապա ավելացնել սերուցքը, կարագը և լավ հարել հարիչով:
Հետո կրեմը քսել խմորի լիստերին, վերջում ամբողջ թխվածքը ծածկել կրեմով և զարդարել ընդեղենով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկոլադե Թխվածք Շոկոլադե Թխվածք Շոկոլադե Թխվածք Շոկոլադե Թխվածք Շոկոլադե Թխվածք Շոկոլադե Թխվածք Շոկոլադե Թխվածք Շոկոլադե Թխվածք Շոկոլադե Թխվածք
Այցելուների արձագանքները (4):

Շնորհակալություն բաղադրատոմսի համար Թողել է Լանա-ը (6 Nov 2011) օրը

Շաաաաաատ համեղ է: Թողել է Արուս-ը (15 Sep 2011) օրը

Լավ բաղադրատոմսեր են: Թողել է Մարիամ-ը (13 Jun 2011) օրը

Հիանալի էր, շատ շնորհակալություն: Թողել է Նունե-ը (3 Mar 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.48/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.5/5 (91 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Վալենտին Անանուխով Թխվածքաբլիթներ Բանանե, Շոկոլադե Թխվածք Կոկոսի Պեչենի Մեղրով տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 014525

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!