Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկոլադե Տորթ Պնդուկով: Տեղադրող` Հասմիկ | Ավելացման ամսաթիվ` 16 Dec 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր`
ալյուր 250 գր
կարագ 120 գր
շաքարի փոշի 100գր
ձվի դեղնուց 2 հատ
կաթ կամ ջուր 2 ճգ
մեկ տուփ վանիլի փոշի:

Միջուկ
2 հատ ձու
4 դեղնուց
60 գր. շաքարավազ
200 գր. կարագ
մեկ տուփ վանիլի փոշի:

Գլազուր`
150 գր. սև շոկոլադ
150մլ սերուցք
40 գր. կարագ,
պնդուկ:

Պատրաստման եղանակները

Խմորի պատրաստման համար կարագը, շաքարի փոշին և վանիլի փոշին միասին լավ խառնել հարիչով: Այնուհետև ավելացնել ալյուրը և խառնել, որպեսզի ստացվի միասեռ: Ավելացնել նաև ձվի դեղնուցները և կաթը: Լավ խառնելուց հետո, խմորը դնել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և դնել սառնարանում 1 ժամ: Խմորը դնել խորը տակդիրի մեջ (ինչպես պատկերված է նկարում), նախապես տակդիրը ձեթով պատել: Ձեռքերով տարածել խմորը և պատառաքաղով ծակծկել, 15 րոպե դնել սառնարանում, այնուհետև եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30 րոպե:
Միջուկի պատրաստման համար շոկոլադը դնել ամանի մեջ, այնուհետև դնել գոլորշու վրա: Ավելացնել կարագը, թողնել որ հալչի և խառնել, որպեսզի լինի միասեռ: Ձվի դեղնուցները առանձին հարել շաքարավազի և վանիլի փոշու հետ: Այս ամենը խառնել իրար և լցնել նախապես եփված խմորի մեջ: Եփել ջեռոցում 20 րոպե:
Գլազուրի համար` շոկոլադի վրա լցնել տաք սերուցքը, ավելացնել կարագը, լավ խառնել, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի: Այնուհետև լցնել պատրաստի խմորի վրա, զարդարել պնդուկով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկոլադե Տորթ Պնդուկով Շոկոլադե Տորթ Պնդուկով Շոկոլադե Տորթ Պնդուկով Շոկոլադե Տորթ Պնդուկով Շոկոլադե Տորթ Պնդուկով Շոկոլադե Տորթ Պնդուկով Շոկոլադե Տորթ Պնդուկով Շոկոլադե Տորթ Պնդուկով
Այցելուների արձագանքները (4):

կներեք, ստեղ միջուկի մեջ 2 հատ ձու եք նշել ու շոկոլադ, իսկ պատրաստման եղանակի մեջ չկա Թողել է Բելլա-ը (22 Apr 2014) օրը

շատ ախորժելի տեսք ունի, անպայման կփորձեմ Թողել է Անի-ը (10 Feb 2013) օրը

Շաաաաաաաատ համեղ էր ուղղակի մերԹ մի քիցհ կծու էր,շաատ էի վանիլ լցրել :ԴԴԴԴԴԴԴԴ Թողել է ՄԻլենա-ը (14 Apr 2012) օրը

Շաաաաաաաատ համեղ էր, փորձել եմ, խորհուրդ եմ տալիս բոլորին, հատկապես նրանց, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքը առանց շոկոլադի: Թողել է Լարիսա-ը (16 Dec 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.17/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (78 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Արագ Պատրաստվող Բիսկվիտ Շոկոլադով բիսկվիթ Բանանե, Շոկոլադե Թխվածք Ամառային տորթ Մրջնաբուն

- Այս ռեցեպտը նայել են - 011027

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!