Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկոլադե Տորթ: Տեղադրող` Գոհար | Ավելացման ամսաթիվ` 5 Oct 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Նախապես պատրաստել կրեմը`

500 մլ. սերուցք 30%,
300 գր, շոկոլադ,
75 գր. կարագ:

Խմորի համար`
100 գր. կարագ,
6 հատ ձու,
200 գր. շաքարավազ,
1 տուփ վանիլի փոշի,
150 գր. ալյուր,
100 գր. կրախմալ,
50 գր, կակաո:

Զարդարելու համար`
200 գր. շոկոլադ,
1 ճգ. կակաո,

Պատրաստման եղանակները

Նախապես պատրաստել կրեմը` սերուցքը տաքացնել կաթսայի մեջ, այնուհետև վերցնել կրակից, ավելացնել մանրացված շոկոլադը և խառնել այնքան մինչև կդառնա միասեռ: Այնուհետև թողնել, որ սառչի: Հետո վրան ավելացնել կարագը, սենյակային ջերմաստիճանի և հարիչով լավ հարել: Այնուհետև դնել սառնարանում, որ սառչի մի քանի ժամ: Սառնարանից դուրս հանելուց հետո, նորից հարիչով հարել:
Խմորի պատրաստման համար ձուն լավ հարել հարիչով, այնուհետև շաքարավազի վրա ավելացնել վանիլի փոշին, խառնել և աստիճանաբար լցնել ձվի վրա և շարունակել լավ հարելը: Ալյուրի հետ խառնել կակաոն, կրախմալը և բաժանել երկու մասի, մի մասը լցնել ձվի վրա լավ հարել հարիչով (ամենացածր աստիճանի վրա), այնուհետև ավելացնել երկրորդ մասը և կրկին հարել այնքան, մինչև դառանա միասեռ: Կարագը հալեցնել գազօջախի վրա (ոչ տաք) և ավելացնել խմորի վրա և խառել:
Վերցնել 26 սմ. խորությամբ տարրա, մեջ կալկա դնել, որի մեջ լցնել խմորը: Թխել 180 աստիճան ջերմաստիճանում 35-40 րոպե: Եփելուց հետո, թողնել, որ սառչի, այնուհետև բաժանել երեք մասի:
Խմորների վրա կրեմ անել և շարել միմյանց վրա:
Գլազուրի համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, այնուհետև քսել կլոր թղթի վրա, ծայրերը ազատ թողնել, մոտ մեկ սմ: Երբ գլազուրը կսառչի, բայց ոչ ամբողջովին, անհրաժեշտ է, որ դեռ փափուկ լինի, շրջել տորթի վրա: Տորթը դնել սառնարանում մի քանի րոպե, այնուհետև հանել սառնարանից և զգուշությամբ վրայից առանձնացնել թուղթը: Մատուցելիս վրան կակաո շաղ տալ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկոլադե Տորթ Շոկոլադե Տորթ Շոկոլադե Տորթ Շոկոլադե Տորթ Շոկոլադե Տորթ Շոկոլադե Տորթ Շոկոլադե Տորթ
Այցելուների արձագանքները (4):

Շատ լավ դրական կարծիք, կեցցես: Թողել է Անի-ը (10 Aug 2012) օրը

ախորժաբեր տեսք ունի Թողել է Անահիտ-ը (26 Mar 2012) օրը

Արժե փորձել: Թողել է Լուսինե-ը (24 Nov 2011) օրը

Նենց կուտեի...նյամ-նյամ!!! Թողել է Գայանե-ը (6 Oct 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.33/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (112 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կալլա Տորթ Բեզեյով Էկլեր Շոկոլադով կեքս Տորթ Ծիածան

- Այս ռեցեպտը նայել են - 017470

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!