Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԽմորի համար`
1 ձվի դեղնուց,
5 ճգ. կակաո,
1 բաժակ շաքարավազ,
150 գր, կարագ,
250 գր. ալյուր,
1 ճգ. թթվասեր կամ ջուր,
կես թգ. սոդա,
մի քիչ վանիլին, մի քիչ աղ:
Կրեմի համար`
500 գր. թթվասեր,
3 ճգ. կակաո,
1 բաժակ շաքարավազ,
վանիլին:
Գլազուրի համար`
4 ճգ. կակաո,
5 ճգ. շաքարավազ,
4 ճգ. թթվասեր,
վանիլին:
Խմորի համար կարագը քերիչով անցկացնել, ավելացնել դեղնուցը, կակաոն, շաքարավազը, թթվասրը, վանիլինը, աղը և լավ խառնել: Այնուհետև ալյուրի հետ խառնել սոդան և լցնել խմորի վրա և շարունակել խառնելը: Այն բաժանել 3 մասի:
Յուրաքանչյուր խմորը գռտնակով բացել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե:
Կրեմի համար թթվասերը, կակաոն, շաքարավազը և վանիլինը խառնել իրար և դնել սառնարանում, որպեսզի մի քիչ սառչի:
Գլազուրի համար բոլոր բաղադրիչները միասին խառնել, դնել մարմանդ կրակի վրա, եփել մինչև եռալը:
Շատ ախորժաբեր է Թողել է Լիլիթ-ը (2 Dec 2011) օրը
Ահավորա...Ուղղակի ամոթ բան է...Ոչ խմորը, ոչ կրեմը ոչ մի բանի պետք չէր. Ո՞նց կարելի է 250գր. ալյուրով խմորեղեն պատրաստել.. Համի մասին խոսք գնալ չի կարող... Թողել է Արուս-ը (20 Nov 2011) օրը
Շաաաաաաաաաատ համեղ է, ես և ամուսինս ուղղակի պաշտում ենք այս խմորեղենի համարը... խորհուրդ կտամ պատրաստման ժամանակ բոլոր չափերը պահպանել և հիանալի կստացվի: Թողել է Աննա-ը (25 Oct 2011) օրը
Շատ ախորժաբեր տեսք ունի, չեմ կասկածում, որ շատ համեղ կլինի.... Թողել է Աննա-ը (25 Aug 2011) օրը
Հիանալի էէէէ. Թողել է Շուշաննա-ը (23 Jul 2011) օրը
Շուտվանից էի ուզում իմանալ, մտա ձեր կայք և իմացա: Կփորձեմ անպայման: Թողել է Արփինե-ը (21 Jul 2011) օրը
Տեսքը շատ լավն է, բայց համը չգիտեմ: Չգիտեմ, ոնց երևում է փորձել են չեմ հասկանում համեղ էր, թե համեղ չէր: Թողել է Լիլի-ը (23 Apr 2011) օրը
Ես եմ համաձայն Սիրանուշի հետ, խմորը ոչինչ, տանելի էր, բայց կրեմի համը ուղղակի անտանելի էր. նույնիսկ մեր շունը չկերավ... Թողել է ԱՆՆԱ-ը (8 Feb 2011) օրը
Վաաաայ հայեր ջան, էսպես տորթ ես18 տարվա մեջ չէի կերել, հոպարիս կինը ավելի համով թխվածքների ռեցեպտ կգրեր, լուրջ եմ ասում չփորձեք, ափսոս էս մթերքի փողը: Թողել է Սիրանուշ-ը (5 Feb 2011) օրը
հոյակապ է !!! Թողել է Սաթենիկ-ը (25 Aug 2010) օրը
ՀԻԱՆԱԼԻ Է!!!!! Թողել է ԼԻԼԻԹ-ը (24 Aug 2010) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Շոկոլադե Տորթ Շոկոլադով կեքս Հատապտուղով տորթ Նապոլեոն Տորթ Ամառային անակնկալ






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!