Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկոլադե հյութալի թխվածք: Տեղադրող` Գոհար | Ավելացման ամսաթիվ` 10 Jun 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

1,5բաժակ ալյուր, 1/4 բաժակ կակաոյի փոշի, 1 թեյի գդալ խմորիչ, 1/2 թեյի գդալ սոդա, 1/2 բաժակ մանրացրած ընկույզ, 125 գ. կարագ, 200 գ. շոկոլադ, 1 բաժակ շաքարի փոշի, 2 ձու, թեթևակի հարած,1/3 բաժակ թթվասեր, 1/3 բաժակ մանրացրած ընկույզ արտաքին զարդարման համար, 2-4 ճաշի գդալ կոնյակ կամ օղի, շոկոլադե կրեմ։

1 Հատ շոկոլադե սալիկ, 1/2 բաժակ թթվասեր։

Պատրաստման եղանակները

Ամանի մեջ լցնել ալյուրը, կակաոն, սոդան և խմորիչը, ավելացնել ընկույզը և խառնել։ Գոլորշու վրա հալեցնել կարագը և շոկոլադը։ Երբ զանգվածը կդառնա միասեռ, հանել գլորշու վրայից և ավելացնել շաքարի փոշին, ձուն և թթվասերը ու լավ խառնել։ Հետո պինդ զանգվածը խառնել ջրիկ զանգվածին և փայտե գդալով զգույշ խառնել։ Այնուհետև թավայի մեջ տեղադրել յուղաթուղթը և լցնել խմորը։

40 րոպե թխելուց հետօ հանել այն ջեռոցից։ ևվ անցքեր անելուց հետո լցնել կոնյակը։ Մինչև պատրաստի խմորը կսառի, շոկոլադը հալեցնել գոլորշու վրա և ավելացնել թթվասերը, այնուհետև լցնել տխվածքի վրա, որից հետո լցնել ընկույզը։

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկոլադե հյութալի թխվածք
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.83/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (46 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Քաղցր Երշիկ Հեշտ Եվ Համեղ Տորթ Թխվածք Սպարտակ Ելակով տորթ Շոկոլադե թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 009496

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!