Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկոլադե տորթ: Տեղադրող` Գոհար | Ավելացման ամսաթիվ` 5 Jul 2013
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

8 ձու
1.5 բաժակ շաքարավազ
3 ճ/գ. բուսական յուղ
7 ճ/գ. կաթ
3 ճ/գ. թթվասեր
1 թ/գ. սոդա
1 ձ/գ. քացախ
1.5 բաժակ ալյուր
1 տուփ կակաո

Պատրաստման եղանակները

4 ձվի դեղնուցները հարել շաքարավազի, բուսական յուղի, կաթի, թթվասերի, սոդայի, քացախի հետ, ավելացնել ալյուրը և կակաոն, թողնել հանգստանա: 8 ձվի սպիտակուցը հարել մինչև դառնա բեզե, ապա դանդաղ ու նույն ուղղությամբ խառնելով ավելացնել խմորին: Թխել 1 շերտով, 200°C-ում: Թխված բիսկվիտը մեջտեղից կիսել, 2 շերտ դարձնել, շերտերն իրար միացնել շագանակագույն կրեմով, վերին շերտին գլազուր քսել և վրան ձևավորել սպիտակ կրեմով:

Կրեմ
1.5 բաժակ շաքարավազին խառնել 1.5 բաժակ կաթ, 3-4 ճ/գ ալյուր, դնել մարմանդ կրակին, հենց որ սկսի եռալ, խառնելով քիչ-քիչ ավելացնել 4 ձվի դեղնուցը: Կրակից վերցնել, թողնել հովանա: Ստացված կրեմը բաժանել 2 մասի: Մի մասի վրա ավելացնել կակաո, իսկ մյուսը թողնել սպիտակ (ձևավորման համար): Առանձին հարել 200 գ. կարագը, ավելացնել սառեցված կրեմային զանգվածին:

Գլազուր
100 գ. շոկոլադը գոլորշու վրա հալեցնել և ավելացնել 100 գ. կարագ, լավ խառնել, թողնել հովանա:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկոլադե տորթ
Այցելուների արձագանքները (1):

Ես Ամերիկայից եմ գրում ձեզ, ներեղություն, որ գրել եք տուփ կակաո, ուզում եմ հասկանամ, 1 տուփ ամբեզջությամբ գնում է բիսկվիթի մեջ? Իսկ կրեմին գրել եք կակաո, բայց ինչքա՞ն եք դնում։ Գրել եք1.5 բաժակ շաքարավազ, համ բիսկվիթի համար եդքան, համ էլ կրեմի? Հեչ պարզ չի գրված ռեցեպտը․ Խնդրում եմ մի հատ վերանայեք և մի փոքր պարզացրեք ձեր գրածը։ Շատ խառն է։ Նախորոք շնորհակալություն։ Թողել է Մարիամ-ը (7 Aug 2014) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.68/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.7/5 (19 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Նեգրի ժպիտ Շոկոլադով կեքս Էկլերից Տորթ-Բուրգ (Կրոկեմբուչ) Ռուլետ Տորթ Սնիկերս

- Այս ռեցեպտը նայել են - 006461

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!