Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ: Տեղադրող` Անի | Ավելացման ամսաթիվ` 18 Jan 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար՝

250գր. ալյուր,
25գր կակաո,
100գր. շաքարավազի փոշի,
200գր. կարագ,
2 դեղնուց,
մի պտղունց աղ,
սոդա:

Կրեմի համար՝

3 դեղնուց,
50գր. շաքարավազ,
20գր ալյուր,
200մլ. տաք կաթ,
40գր. կոկոսի փաթիլներ:

Գլազուրի համար՝

5-6ճգ. կակաո,
30գր կարագ,
3-4ճգ. շաքարավազ,
40-50մլ կաթ:
զարդարել կոկոսի փաթիլներով:

Պատրաստման եղանակները

Ալյուրը, կակաոն, շաքարավազի փոշին, աղը, միասին խառնել, ապա ավելացնել դեղնուցները և կարագը: Այս խառնուրդը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Հետո դնել սառնարանում 30 րոպե:
Կրեմի համար դեղնուցը հարել շաքարավազի հետ, ավելացնել ալյուրը և կոկոսի փաթիլները: Վերջում ավելացնել տաք կաթը և լավ խառնել: Այս խառնուրդը լցնել կաթսայի մեջ, եփել մարմանդ կրակի վրա, եփելու ընթացքում հաճախ խառնել, երբ կրեմը կխտանա, վերցնել կրակից և սառացնել:
Ջեռոցամանը ձեթով պատել խմորներից կլոր-կլոր խմորներ պատրաստել, դնել ջեռոցամանի մեջ և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 10 րոպե:
Գլազուրի համար բոլոր բաղադրիչները միաին խառնել, եփել մարմանդ կրակի վրա, վերցնել կրակից երբ խառնուրդը խտացած կլինի:
Պատրաստի թխվածքաբլիթների վրա կրեմ քսել, ապա գլազուր, իսկ վերջում կոկոսի փաթիլներ :

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.11/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (36 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Միկադո "Լիսպիկ" Թխվածք Հրաշալի Տրուֆել Թխվածք Կապուչինո Թխվածքաբլիթ

- Այս ռեցեպտը նայել են - 006980

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!