Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Շոկոլադով կեքս: Տեղադրող` Նառա | Ավելացման ամսաթիվ` 18 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

2 ձու,
4 բաժակ շաքարավազ,
150 գր. յուղ,
կաթ,
1թգ. սոդա,
վանիլին,
4 բաժակ ալյուր
3 ճգ. կակաո,
50 գր. կարագ

Պատրաստման եղանակները

2 ձուն և 2 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 150 գր. յուղ, 2/4 բաժակ գոլ կաթ, 1 թգ. սոդա, մի քիչ վանիլին և 4 բաժակ ալյուր, պատրաստել թույլ խմոր: Լցնել յուղած թիթեղի մեջ և դնել թխելու նախապես տաքացրած ջեռոցի մեջ: Պատրաստի կեքսը սառչելուց հետո երեսպատել շոկոլադով, որը պատրաստում են հետևյալ կերպ.- 3/4 բաժակ կաթին խառնել 2 բաժակ շաքարավազ և դնել կրակին: Երբ սկսի եռալ, ավելացնել 3 ճգ. կակաո, լավ խառնել և զանգվածին միացել նաև 50 գր. կարագ: Երբ բարձրանա, շոկոլադից մի կաթիլ կաթեցնել սառը ջրի մեջ: Եթե առանց տարածվելու իջնի, ուրեմն պատրաստ է. կրակից վերցնել և անմիջապես քսել կեքսին:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Շոկոլադով կեքս Շոկոլադով կեքս
Այցելուների արձագանքները (4):

Շատ համեղ է երեվում Թողել է Մերի-ը (18 Sep 2011) օրը

Տեսքն ել է գեղեցիկ: Թողել է Ծովինար-ը (10 Jul 2011) օրը

Շատ համեղ էր, հեշտ և արագ Թողել է Սվետա-ը (18 Apr 2011) օրը

Արագ պատրաստվող և շատ համեղ կեքս է։ Գլազուր պատրաստելու փոխարեն կարելի է գոլորշու վրա հալեցնել 1 ամբողջական շոկոլադե սալիկ։ Թողել է Նարինե-ը (27 Jan 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.85/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (47 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Պեչենի Հատապտուղներով թխվածքաբլիթ Տորթ Վարդ Տորթ Կրեմ Տորթ ՙՙԶեբրա՚՚

- Այս ռեցեպտը նայել են - 009774

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!