Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Չոկկո Փայ: Տեղադրող` Հասմիկ | Ավելացման ամսաթիվ` 14 Apr 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր

1-1.5 բաժակ ալյուր
120 գր կարագ
100 գր. շաքարի փոշի
2 դեղնուց
2 ճգ. կաթ կամ ջուր
1 տուփ վանիլի փոշի

Սուֆլե
2 սպիտակուց
1 ճգ. ժելատին
120գր շաքարի փոշի
դանակի ծայրով վանիլի փոշի

Գլազուր
100գր. շոկոլադ
3 ճգ. ձեթ:

Պատրաստման եղանակները

Կարագը հալեցնել, ապա ավելացնել շաքարի և վանիլի փոշիները, լավ խառնել: Այնուհետև ավելացնել ալյուրի կեսը, կաթը և դեղնուցները, լավ հարելուց հետո ավելացնել նաև մնացած ալյուրը: Այս ամենը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Խմորին տալ երշիկի տեսք, ապա փաթաթել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և դնել սառնախցիկում 40 րոպե: Ջեռոցը տաքացնել 200 աստճանով, ջեռոցամանի մեջ դնել ձեթով պատված կալկա, ապա խմորը կտրատել և շարել տակդիրի մեջ: Եփել 15 րոպե, ապա թոողնել, որ սառչի:
Սուֆլեի համար ժելատինը լուծել երկու ճգ. ջրում և այդպես թողնել: Սպիտակուցի հարել շաքարի փոշու և վանիլի փոշու հետ միասին: Ապա դնել ջրի գոլորշու վրա և անընդհատ խառնել հարիչով, որպեսզի ստացվի խիտ զանգված, հետո վերցնել գոլորշու վրայից: Ժելատինը նույնպես գոլորշու վրա եփել, ապա խառնել սպիտակուցի հետ, այս երկուսը լավ հարելուց հետո, դնել պատրաստի խմորի վրա և ծածկել երկրորդ խմորով: Դնել սառնարանում կես -ժամ:
Գլազուրի համարը շոկոլադը և ձեթը գոլորշու վրա հալեցնել, ապա չոկկո պայը ծածկել այդ գլազուրով, դնել սառնարանում մի քանի րոպե, որպեսզի գլազուրը սառչի: Ահա պատրաստ է, կարող եք մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Չոկկո Փայ Չոկկո Փայ Չոկկո Փայ Չոկկո Փայ Չոկկո Փայ Չոկկո Փայ Չոկկո Փայ Չոկկո Փայ
Այցելուների արձագանքները (5):

Շատ լավ ստացվեց ինձ մոտ)) Թողել է Աստղիկ-ը (20 May 2015) օրը

Ես փորձել եմ շատ լավ է ստացվել։ Թողել է Ալվինա-ը (17 Sep 2014) օրը

Շատ լավ է ստացվում, անպայման փորձեք։ Թողել է Շողիկ-ը (30 Jan 2014) օրը

ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ՓՈՐՁԵՄ ԼԱՎ ԿՍՏԱՑՎԻ ՏԵՍՔԸ ՇԱՍ ԼԱՎՆ Է Թողել է ՀԱՍՄԻԿ-ը (29 Nov 2012) օրը

Շատ լավն էէէէէէէէէէէէէէ?????????????????? Թողել է Սուսիկ-ը (22 Apr 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.18/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (84 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Վալենտին Մեղրով տորթ Տրուֆել Բալով տորթ Պրյանիկ

- Այս ռեցեպտը նայել են - 013484

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!