Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Չոկո Փայ: Տեղադրող` Ելենա | Ավելացման ամսաթիվ` 19 Oct 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

250 գր. ալյուր,
120 գր. կարագ,
100 գր. շաքարի փոշի,
2 ձվի դեղնուց,
2 ճգ. սառը կաթ կամ ջուր,
1 տուփ վանիլի փոշի:

Սուֆլեի համար`
2 ձվի սպիտակուց,
1 ճգ. ժելատին:

Գլազուրի համար`
1 տուփ սև շոկոլադ:

Պատրաստման եղանակները

Խմորի համար փափկեցված կարագը, շաքարավազը, վանիլի փոշին հարել հարիչով, այնուհետև ավելացնել ալյուրը և լավ խառնել, որպեսզի դառնա միասեռ: Հետո ավելացնել ձվի դեղնուցները, կարագը և կրկին խառնել: Խմորը լցնել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և փաթաթել` տալով երշիկի տեսք: Այնուհետև խմորը դնել սառնարանում, որպեսզի լավ սառչի: Հանելուց հետո կլոր-կլոր կտրատել, դնել ձեթով պատած թավայի մեջ և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե (նախորոք ջեռոցը տաքացնել):
Սուֆլեի համար ձվի սպիտակուցները լավ հարել, որպեսզի դառնա բեզե:
1 ճգ. ժելատինը խառնել 1/3 բաժակ սառը ջրի հետ և այդպես թողնել կես ժամ: Այնուհետև եփել կրակր վրա այնքան, մինչև եռա:
Երբ ժելատինը սառչի լցնել բեզեի վրա և լավ խառնել, որպեսզի դառնա միասեռ: Իսկ հետո դնել սառնարանում, որ սառչի:
Երբ թխվածքաբլիթները պատրաստ կլինեն, վրան սուֆլե քսել և դնել նորից սառնարան, սառչելուց հետո դուրս հանել սառնարանից և վրան դնել երկրորդ թխվածքաբլիթը:
Գլազուրի համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Այնուհետև թխվածքաբլիթները թաթախել գլազուրի մեջ երկու կողմերից:
Դնել սառնարանում, որ սառչի, այնուհետև մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Չոկո Փայ Չոկո Փայ Չոկո Փայ Չոկո Փայ Չոկո Փայ Չոկո Փայ
Այցելուների արձագանքները (2):

Ինձ համար հարցական մնաց. սուֆլեի մեջ շաքարավազ չկար? Թողել է ԱՆՆԱ-ը (19 Jan 2011) օրը

Վայ, էն ինչքան անտանելի համ ու հոտ ուներ, որ հիշում եմ... Թողել է ԱՆԻ-ը (16 Jan 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.92/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (83 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բելգիական Տորթ Ելակով Տորթ Տնական Հաց Սկսնակների Համար Տորթ թագավորական Տորթ Կապուչինո

- Այս ռեցեպտը նայել են - 013782

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!