Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ռաֆայելլո: Տեղադրող` Գրիգորյան Մելսիդա | Ավելացման ամսաթիվ` 21 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

ԽՄՈՐԱՅԻՆ ՄԱՍՍԱ
4 հատ ձու
200գր. շաքարավազ
150գր. կարագ
200գր. թթվասեր+1թ/գ սոդա
4 բաժ. ալյուր
ԲԵԶԵ
5 ձվի սպիտակուց
300գր. շաքարավազ
ԿՐԵՄ
1 հատ խտացրած կաթ
200գր. կարագ+վանիլ
200գր.մանրացրած ընկյուզ

Պատրաստման եղանակները

ԽՄՈՐԱՅԻՆ ՄԱՍՍԱ
4ձուն հարել 200գր. շաքարավազի հետ մինչև փրփրի, ավելացնել թուլացրած կարագը, այնուհետև թթվասերը, որի մեջ լցրած եր սոդան, վերջում ավելացնում են ալյուրը որպեսզի ստացվի պինդ խմոր բաժանել 2 գնդի եփել առանձին-առանձին:
ԲԵԶԵ
5ձվի սպիտակուցը հարել մինչև փրփրի, կամաց-կամաց ավելացնել շաքարավազը մինչև ստացվի սպիտակ թանձր փրփուր: Բաժանել 2 մասի և եփել ջեռոցում:
Վերջնական տեսքի բերել-դնել եփած խմորի մի շերտը վրան քսել կրեմի մասսան, դնել եփած բեզեի մի շերտը, վրան քսել կրեմ, հետո դնել երկրորդ շերտը նորից քսել կրեմի մասսան և դնել եփած բեզեի երկրորդ շերդը քսել կրեմ նորից և ամբողջ թխվածքը պատել մանրացրած կոկոսի մանրուքներով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ռաֆայելլո
Այցելուների արձագանքները (2):

Ես էլ եմ համաձայն։ Թողել է Աստղ-ը (26 Jan 2016) օրը

Նկարը և բաղադրատոմսը չեն համապատասխանում իրար: Նկարով 2 շերտ է, բայց պետք է լինի 4 շերտ: Թողել է Մարինա-ը (22 Aug 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.87/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (84 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Բիսկվիտ գլազուրով ԵՌԱՇԵՐՏ ՏՈՐԹ Տորթ Կապրիզ Բուլկի Խնձորով Թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 015284

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!