Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ռուլետ: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 18 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`
30 գ. խմորիչ,
1.5 բաժակ ջրում լուծած,
1000 գ. ալյուր,
250 գ. յուղ,
6 ձու,
150 գ. շաքար,
10 գ. աղ,
0.3 գ. վանիլ:

Միջուկի համար`
700 գ. ալյուր,
250 գ. յուղ,
200 գ. շաքար,
0.2 գ. վանիլ:

Վրան քսելու համար`
70 գ. յուղ,
2 ձվի դեղնուց:

Պատրաստման եղանակները

Ամանի մեջ դնել կարագ, շաքարավազ, վանիլ, լցնել ջուր, որի մեջ նախապես լուծել խմորիչը և աղը: Այս ամենը 5 րոպե շարունակ խառնել: Սեղանին ալյուրից բուրգ անել, մեջը փոս անել, որի մեջ լցնել պատրաստի զանգվածը և խմոր հունցել: Խմորը տրորել 20-25 րոպե, այնուհետև սրբիչով ծածկել և թողնել 1-1.5 ժամ: Միջուկ պատրաստելու համար ամանի մեջ լցնել յուղ, շաքարի փոշի, ալյուր, վանիլ և լավ խառնել: Խմորը բաժանել 350 գ. մասերի: Յուրաքանչյուր կտոր ուղղանկյան ձևով գրտնակել` 5-7 մմ հաստությամբ: Շերտի վրա յուղ քսել, հավասարապես դնել միջուկը և խմորը երկարությամբ փաթաթել` ռուլետի տեսք տալով: Ռուլետը, միացման մասը դեպի ներքև, դնել յուղ քսած տապակի մեջ և 20-30 րոպե թողնել: Նախքան թխելը ռուլետի վրա ձվի դեղնուց քսել, որից հետո դանակով մի քանի տեղ ուղիղ ծակել: Թխել տաք ջեռոցում` 18-20 րոպե:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ռուլետ
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 2.93/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 2.9/5 (40 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Մարցեպան Համեղ Ռուլետ Ելակով կեքս Ամերիկյան նախաճաշ (pancakes) Գիշեր-Ցերեկ

- Այս ռեցեպտը նայել են - 010544

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!