Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Սրտիկներ Եփովի Խմորից: Տեղադրող` Մարիամ | Ավելացման ամսաթիվ` 8 Aug 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Ալյուր -1 բաժակ, Ձու – 4 հատ, Ջուր – 1 բաժակ, Կարագ– 80-100գ, Հարած սերուցք և կաթ, Թարմ կամ պահածոյացված հատապտուղներ (ելակ, մորի), Աղ

Պատրաստման եղանակները

Կաթսայի մեջ լցնել ջուր, մեջը դնել կարագը, դնել կրակին և թողնել մինչև եռա: Երբ այն եռա, կաթսան վերցնել կրակից և նրա մեջ աստիճանաբար մաղել ալյուրը: Ստացված զանգվածը անընդհատ խառնել լայն փայտե գդալով: Կրկին կաթսան դնել թույլ կրակի վրա և խմորը խառնել այնքան, մինչև որ այն դառնա համասեռ զանգված (խմորը պետք է հեշտ պոկվի կաթսայի պատերից ու հատակից): Կաթսան վերցնել կրակից ու թողնել, որ սառչի: Սառեցված խմորի մեջ հատ-հատ կոտրել ձուն, բայց յուրաքանչյուր ձվից հետո խմորը լավ հարել, հետո նոր կոտրել հաջորդը: Պատրաստի խմորը պետք է լինի համասեռ ու այնքան խիտ, որ չտարածվի:
Հրուշակագործի պարկի օգնությամբ խմորը ձևավորել սրտիկների նման (դրանք չպետք է լինեն շատ բարակ): Այդ ՙսրտիկները՚ դնել յուղոտված թավայի մեջ: Դրանք թխել 160-180 աստիճան ջերմաստիճանում, 30-40 րոպե: Այդ ընթացքում ՙսրտիկները՚ պետք է ուռչեն և կարմրեն:
Պատրաստի ՙսրտիկները՚ սառեցնել և յուրաքանչյուր ՙսրտիկը՚ մեջտեղից բաժանել երկու մասի: ՙՍրտիկի՚ ներքևի շերտի վրա լցնել հարած սերուցքը և այն ծածկել վերին շերտով: Ըստ ճաշակի` կարող ենք այդ երկու շերտերի մեջտեղում դնել թարմ կամ պահածոյացված հատապտուղներ: Վերջում` ՙսրտիկի՚ վերին շերտին քսել հարած սերուցք և զարդարել թարմ կամ կամ պահածոյացված հատապտուղներով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Սրտիկներ Եփովի Խմորից Սրտիկներ Եփովի Խմորից Սրտիկներ Եփովի Խմորից Սրտիկներ Եփովի Խմորից
Այցելուների արձագանքները (2):

Շատ ուրախ եմ, որ այսպիսի հրաշալի և օգտակար կայք տնային տնտեսուհիների համար, բայց լավ կլիներ ռեցեպտներ տեղադրելիս հարգելի այցելուներից ոմանք գրեն նաև դրանց սկզբնաղբյուրները (www. gotovim-doma.ru) Թողել է Ժաննա-ը (12 Aug 2010) օրը

Տեսքը հիանալի է: Թողել է Անուշ-ը (8 Aug 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.91/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (56 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կաթնաշոռով Դոնդող-Տորթ Համեղ և Արագ Պատրաստվող Տորթ Շոկոլադե Տորթ Պնդուկով Հատապտուղներով թխվածքաբլիթ Տորթ Ծիածան

- Այս ռեցեպտը նայել են - 009292

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!