Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տիրամիսուն: Տեղադրող` Միլադա | Ավելացման ամսաթիվ` 13 Sep 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար՝

7 հատ ձու,
2 բաժակ շաքարավազ
3ճգ. մեղր
1թգ. սոդա
1ճգ. քացախ
2,5-3 բաժակ ալյուր:

Կրեմի համար՝

0,5լ սերուցք
4-5ճգ շաքարի փոշի
վանիլին
250գր մասկարպոնե:

Ինչպես նաև՝

լուծնող սուրճ
կոնյակ:

Պատրաստման եղանակները

Խմորի պատրաստման համար ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից: Սպիտակուցը շաքարավազի հետ միասին լավ հարել հարիչով այնքան, մինչև կստացվի բեզե: Այնուհետև հատ-հատ ավելացնել դեղնուցները և շարունակել հարելը: Վերջում ավելացնել մեղրը, սոդան ու քացախը (նախապես միասին խառնել) և ալյուրը: Խմորի բաժանել 2 մասի՝ թխել երկու շերտ: Թխել ջեռոցում 180% ջերմաստիճանում:
Կրեմի պատրաստման համար սերուցքը լավ հարել,մինչև պնդանալը, այնուհետև ավելացնել շաքարի փոշին,վանիլինը: Առանձին կաթսայում հարել մասկարպոնեն, որին ավելացնել սերուցքով զանգվածը:

Թխվածքի շերտերը լավ թրջել կոնյակի ու լուծվող սուրճի խառնուրդով, ապա միացնել կրեմով, տիրամիսունի երեսին տարածել կակաո կամ քերած շոկոլադ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տիրամիսուն Տիրամիսուն
Այցելուների արձագանքները (8):

Շատ լավ․․․ Թողել է Մարիաննա-ը (9 Mar 2016) օրը

Տիրամիսու պատրաստելու համար խմոր չեն պատրաստում, այլ օգտագործում են Eier Biskotten, սա պեչենիի տեսակ է, հատուկ տիրամիսուի համար։ Թողել է Թեհմինե-ը (24 Oct 2014) օրը

իզուր եք այդպես քննադատաբար մոտենում, թխել եմ, շատ համեղ է ստացվում, փորձեք! Թողել է Անուշ-ը (20 Feb 2013) օրը

իսկական տիրամիսու-ն խմոր չի ուզում պարտաստել, ինքը ունի իրա պատրաստի պեչենիները որոնք պետքե թրչել ու կրեմի հետ շերտերով դասավորել: 'Իսկականը իտալականը կոնիակով չի այլ վիսկիով: Թողել է Ցողիկ-ը (15 Nov 2012) օրը

Նախ՝ տիրամիսու, «ն» տառը վերջում պետք չէ, երկրորդն էլ կտրեիք տեսնեինք մեջը գոնե նման է :) Թողել է Նարինե-ը (2 Oct 2012) օրը

լավ չի բացատրել Թողել է Վ-ը (1 Oct 2012) օրը

Հիմա չգիտեմ, բայց տեսքը հեչ ախորժաբեր չի. իսկական տիրամիսսու տեսնելով միանգամից ախորժակդ բացվում է :) Թողել է Թեհմինե-ը (14 Sep 2012) օրը

Ի՞նչ է մասկարպոնեն: Շնորհակալություն: Թողել է Արփինե-ը (14 Sep 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.72/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.7/5 (46 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադով կեքս Համեղ Տոնական Տորթ Էկլեր Վարդ Ելակով Տորթ Տրյուֆել

- Այս ռեցեպտը նայել են - 016562

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!