Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տոնական Տորթ: Տեղադրող` Դարբինյան | Ավելացման ամսաթիվ` 28 Oct 2013
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

7 ձու
1.5 բաժակ շաքարավազ
5 ճ/գ մեղր
2 ճ/գ բուսայուղ
1.5 ճ/գ քացախ
1 թ/գ սոդա
2 բաժակ ալյուր

Կրեմի համար

1 բաժակ շաքարավազ
2 բաժակ կաթ
1 տութ վանիլին
2 ճ/գ ալյուր
400 գ. կարագ

Ձևավորման համար

մրգեր։

Պատրաստման եղանակները

Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, բուսայուղը, մեղրը, քացախը, սոդան, անընդհատ խառնելով ավելացնել ալյուրը, մինչև դառնա համասեռ զանգված: Բաժանել 2 մասի` մեկը մյուսից մի քիչ շատ: Ջեռոցը տաքացնել 180°C, ընտրել 2 կաղապար` մեկը մեծ, մյուսը` փոքր, կաղապարները յուղել և խմորներն առանձին առանձին թխել 20-25 րոպե:
Կրեմի պատրաստումը
Կաթը դնել կրակին, ավելացնել շաքարավազը, անընդհատ խառնելով լցնել ալյուրը, որ գնդեր չառաջանան, 1-2 անգամ եռալուց հետո կրակից վերցնել, թողնել հովանա: Կարագն առանձին հարել մինչև սպիտակի, քիչ-քիչ ավելացնել եփուկին, համեմել վանիլինով: Բիսկվիթները բաժանել 2 մասի և կրեմի բարակ շերտով միացնել իրար, ձևավորել կրեմով ու տարբեր մրգերով: Ծաղիկ պատրաստելու համար սպիտակ կրեմից մի փոքր վերցնել, ավելացնել այնքան կարմիր սննդային ներկ, որ ստացվի վարդագույն: Ներարկիչով ձևավորել տորթի եզրերը:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տոնական Տորթ
Այցելուների արձագանքները (1):

Հրաշալի և շատ հարմար տորթ է: Թողել է Սոնյա-ը (22 Jan 2014) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.40/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.4/5 (30 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Թռչնի կաթ Մրջնաբույն Թխվածք Մրջնաբույն Տորթ Վենեցիա Ելակով տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 008972

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!