Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ «Մարլի»: Տեղադրող` Լիլիթ | Ավելացման ամսաթիվ` 7 Sep 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

4 հատ ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ մածուն
3 բաժակ մաղած բարձրորակ ալյուր
1 բաժակ հալած կարագ
1 թ. գ. սոդա
վանելին

Կրեմ՝

սերուցք,
շաքարավազ:

Պատրաստման եղանակները

Ձվի դեղնուցները առանձնացնել և շաքարավազի հետ լավ հարել, այնուհետև ավելացնել մածունը հետո քիչ քիչ ավելացնել ալյուրը, սոդան, վանելինը և հալած կարագը և այս ամենը լավ հարել:
Առանձին ամանի մեջ հարել սպիտակուցները այնքան մինչև դառնա սպիտակ փրփուր և լցնել խմորի վրա ու լավ խառնել մինչև դառնա համասեռ զանգված:
Այս զանգվածը լցնել լավ ձեթոտած ամանի մեջ և թխել 180° ջեռոցում:
Կրեմի համար կարող եք սերուցքը հարել շաքարավազի հետ:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ «Մարլի»
Այցելուների արձագանքները (2):

Ինձ թվում է համեղ կլինի։ Թողել է Հասմիկ-ը (29 Jan 2016) օրը

Չեմ փորձել, բայց իմ կարծիքով շատ համեղ է Թողել է ՍՎ-ը (9 Jun 2013) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.80/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.8/5 (35 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե բեզե Տորթ Մարկիզ Շոռակարկանդակներ Նարնջային էտյուդ Հատապտուղներով թխվածքաբլիթ

- Այս ռեցեպտը նայել են - 008503

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!