Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Բեզեյով: Տեղադրող` Էմմա | Ավելացման ամսաթիվ` 3 Nov 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Բեզեյի համար`

5 հատ ձվի սպիտակուց,
1 բաժակ շաքարավազ,
2/3 բաժակ բոված, մանրացված պնդուկ,
1 պտղունց աղ:

Կրեմի համար`

1 բաժակ սերուցք,
1 ճգ. շաքարավազ,
1 ճգ. կոնյանկ կամ լիկյոր /ցանկալի է պնդուկի/,
300 գր. շոկոլադ,
1 բաժակ մանրացված պնդուկ:

Պատրաստման եղանակները

Ջեռոցը նախապես տաքացնել 95 աստիճանով: Տակդիրի մեջ տեղադրել կալկա, բայց նախապես վրան 10X20 սմ. ուղանկյունիներ գծել:
Բեզեի համար ձվից առանձնացնել սպիտակուցները և հարիչով լավ հարել աղի հետ միասին: Ընթացքում քիչ-քիչ մեկական ճգ.-ով ավելացնելով շաքարավազը, բաց վստահ եղեք, որ նախորդ լուծվել է: Երբ բեզեն արդեն պատրաստ կլինի, ավելացնել մանրացված պնդուկը և զգուշությամբ խառնել:
Կալկաի վրա ձեթ քսել և բեզեն զգուշությամբ քսել ուղանկյունիների մեջ, որը նախապես արդեն գծել էիք կալկաի վրա: Եփել ջեռոցում 1 ու կեսից 2 ժամ, որպեսի բեզեն պատրաստ լինի:
Կրեմի համար սերուցքը լավ արել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել լիկյորը և մանրացված պնդուկը:
Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Երբ բեզեները արդեն կլինեն սառած, վրան զգուշությամբ շոկոլադ քսել, իսկ մնացած երեք բեզեների վրա շոկոլադը քսել երկու կողմերից և դնել սառնարանում, որպեսզի սառչի: Այնուհետև սառչելուց հետո յուրաքանչյուր բեզեի վրա կրեմ քսել: Վերջում կարող եք զարդարել պնդուկով և շոկոլադով: Անհրաժեշտ է 1 ժամ թողնել սառնարանում և մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Բեզեյով Տորթ Բեզեյով Տորթ Բեզեյով Տորթ Բեզեյով Տորթ Բեզեյով Տորթ Բեզեյով Տորթ Բեզեյով Տորթ Բեզեյով Տորթ Բեզեյով
Այցելուների արձագանքները (2):

Այսինքն ստացվելու է ընդամենը 4 կտոր??? Թողել է Լիլիթ-ը (26 Mar 2011) օրը

Արտակարգ տեսք ունի,անպայման կփորձեմ. Թողել է ԱՆՆԱ-ը (4 Feb 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.87/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (63 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Մրջնաբուն Տորթ ԿԱԹՆԱՇՈՌԱՅԻՆ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ -ԽՆՁՈՐՈՎ և ԴԱՐՉԻՆՈՎ Ազնվամորիով Տորթ Մարցեպան

- Այս ռեցեպտը նայել են - 018419

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!