Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Զեբր: Տեղադրող` Անուշ | Ավելացման ամսաթիվ` 15 May 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

6 ձու,
400 գր. շաքարավազ,
200 գր. կարագ,
300 գր. թթվասեր,
500 գր. ալյուր,
2 թգ. սոդա,
1 թգ. քացախ,

Կրեմի համար`

1 տուփ խտացրած կաթ,
200 գր. կարագ,

Գլազուրի համար`

5 ճգ. կաթ,
4 ճգ. կակաո,
100 գր. շաքարավազ,
50 գր. կարագ:

Պատրաստման եղանակները

6 ձուն 2 բաժակ շաքարավազով լավ հարել, ավելացնել 200գ. կարագ, 2 բաժակ թթվասեր (կամ մածուն), 2 թեյի գդալ սոդա 1 ճաշի քացախի մեջ բացված, 2,5 բաժակ ալյուր: Ստացվում է թույլ խմոր: Խմորը բաժանել 2 մասի, մի մասին ավելացնել 2 ճաշի գդալ կակաո: Այս խմորը ոչ թտ գդալով լցնել, այլ շերտիկներուվ, որ եփելուց հետո ստացվի զեբրի վրայի շերտիկների նման:
Կրեմը եփելու համար, կարագը լավ հարել և քիչ քիչ ավելացնել խտացրած կաթը:
Գլազուր. 5 ճաշի գդալ կաթ, 4 ճաշի գդալ կակաո, 0,5 բաժակ շաքարավազ: Եռացնելուց հետո անջատել և ավելացնել 50գ. կարագ:
Գլազուրը տաք վիճակում լցնել սառած խմորի վրա և դանակի բութ մասով կատարել ձևավորում:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Զեբր
Այցելուների արձագանքները (7):

Շատ համեղ էր Թողել է Մարի-ը (5 Aug 2014) օրը

ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ԲԱՅՑ ՄԻ ԲԱՆ ԽՆԴՐԵՄ ՇԵՐՏԵՐԻ ԼՑՆԵԼՈՒ ՁԵՎՆ ԱՎԵԼԻ ՊԱՐԶ ԿԳՐԵՔ: ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: Թողել է Ստելլա-ը (26 Jul 2012) օրը

no name և Նարինե վերցնւմ եք թեյի գդալ մի գդալ սպիտակ լցնում եք կաթսան, իսկ մյուս գդալով սևը ու լցնում սպիտակի կենտրոնը և այդպես շարունակ............. Թողել է Սատինե-ը (24 May 2012) օրը

Փորձեցի..... Շա~տ համով է: Փոձողների համար բացեմ գաղտնիք՝ բաղադրատոմսով պատրաստելու դեպքում, վերջում ստացվում է խիտ, յուղայնությունը բարձր խմոր, ուստի, պետք է հաշվի առնել, որ եթե վերցնենք միջին մեծության կաթսա և միանգամից լցնեք ու թխեք ամբողջ զանգվածը, ապա խմորը այնքան էլ լավ չի բարձրանաև նկարում եղածի չափ չի թխվի: Խորհուրդ կտայի կամ վերցնել մեկ մեծ կաթսա և ամբողջ խմորը թխել միանգամից (ինչպես նկարում է) կամ վերցնել միջին մեծության կաթսա և խմորը թխել 2 մասի բաժանելով ( այս դեպքում կստացվի երկու շերտ, որոնք էլ կարող եք իրար միացնել կրեմով): Թողել է Նարինե (նույն` Նարինե+իկ)-ը (10 May 2012) օրը

Նախ շնորհակալություն անձնակազմին, որ ստեղծել եք մի կայք, որը տեսակով շատ է, բայց որակով առաջինը: Կխնդրեի հնարավորության դեպքում ավելի մանրամասն բացատրել շերտերի հերթականության պատրաստման եղանակը, խմորեղենը ինքնին շատ ախորժելի տեսք ունի և ամբողջությամբ համապատասխանում է անվանը: Անպայման կփորձեմ: Թողել է Նարինե-ը (16 Mar 2012) օրը

ոչ թտ գդալով ինչէ նշանակում: ոնցեք լցնում որ ալիքներ է լինում: Թողել է no name-ը (9 Dec 2011) օրը

Լավ է: Թողել է Լուսինե Հովհաննիսյան-ը (6 Dec 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.99/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (104 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կոկոսի Պեչենի Տորթ «Մարլի» Շոկոլադով Եվ Կոկոսի Փաթիլներով Թխվածքաբլիթներ Նեգրի ժպիտ Ընկույզով տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 019085

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!