Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Կալիֆորնիա: Տեղադրող` Լիանա | Ավելացման ամսաթիվ` 15 Jun 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

10 ձվի սպիտակուց,
1 բաժակ շաքարավազ,
2 ճգ. կակաո,
4 ճգ. ալյուր:

Կրեմի համար`

10 ձվի դեղնուց,
1 բաժակ շաքարավազ,
2 ճգ. ալյուր,
150 գր. կարագ,
150 մգ. կաթ:

Գլազուրի համար`

2 ճգ. կակաո,
3 ճգ. կաթ,
4 ճգ. շաքարավազ,
50 գր կարագ:

Պատրաստման եղանակները

Ձվից սպիտակուցն ու դեղնուցը առանձնացնել: Սպտակուցը շաքարավազի հետ լավ հարել 15-20 րոպե: Կակաոն և ալյուրը միասին խառնել և ավելացնել խառնուրդին և շարունակել խառնելը:
Թավաի մեջ ֆոլգա դնել, իսկ ֆոլգայի վրա ձեթ անել: Խմորը լցնել թավայի մեջ և դնել տաք ջեռոցում, 175 աստիճան ջերմաստիճանում, 13-15 րոպե:
Եփելուց հետո խմորը բաժանել այնպես, որ ստացվի 3 մասից:
Կրեմի համար ձվի դեղնուցը շաքարավազի հետ խառնել, ավելացնել կաթն ու ալյուրը: Խառնուրդը եփել հանդարտ կրակի վրա այնքան, մինչև այն կխտանա: Երբ այն սառչի ավելացնել կարագը և հարել հարիչով:
Գլազուրի համար կակաոն, շաքարավազը և կաթը միասին խառնել և դնել թույլ կրակին, ավելացնել կարագը և եփել 3-5 րոպե:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Կալիֆորնիա Տորթ Կալիֆորնիա Տորթ Կալիֆորնիա Տորթ Կալիֆորնիա Տորթ Կալիֆորնիա Տորթ Կալիֆորնիա Տորթ Կալիֆորնիա Տորթ Կալիֆորնիա Տորթ Կալիֆորնիա
Այցելուների արձագանքները (5):

Շատ համով է, մերսի տեղադրելու համար... Թողել է Սուսիկ-ը (29 Nov 2011) օրը

ծո էս ինչ լավն էր Թողել է Մինաս-ը (6 Feb 2011) օրը

Ինձ հետաքրքիր է Կալիֆորնիա տորթի մեջ ալյուրն ընդամենը 4 ճաշի գդալ է?????????? Թողել է Սեդա Ղարագյոզյան-ը (13 Oct 2010) օրը

Շատ համեղ էր!!!!!!!!!Շնորհակալություն!!!!!! Թողել է Լիլիթ-ը (31 Aug 2010) օրը

Շնորհակալություն շատ օգտակար կայքի համար.... Հարգանքով` Ռուզաննա Թողել է Ռուզաննա-ը (25 Jun 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.26/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (77 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ելակով տորթ Թխվածք Պրեստիժ Տորթ Մեղրով տորթ Թխվածք Ամառային Բալ

- Այս ռեցեպտը նայել են - 016012

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!