Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Կապուչինո: Տեղադրող` Սոնա | Ավելացման ամսաթիվ` 23 Dec 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր`

200գր. շոկոլադ
175 գր. կարագ
4 ձու
125գր. շաքարավազ
1 վանիլին
շատ քիչ աղ,
1 թգ. սոդա
125 գր. ալյուր
25 գր. կապուչինո սուրճ

Միջուկ`

10 գր, կապուչինո սուրճ
150 մլ տաք ջուր,
200գր. շոկոլադ:

Կրեմ`
1 տուփ խտացրած կաթ,
150 գր, կարագ,
վանիլին:

Գլազուր`
200 գր. սերուցք,
200 գր. շոկոլադ:

Պատրաստման եղանակները

Խմորի պատրաստման համար շոկոլադը և կարագը փոքր կտորների վերածել, այնուհետև գոլորշու վրա հալեցնել և թողնել, որ սառչի: Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Շաքարավազը բաժանել երկու մասի.մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ: Սպիտակուցը լցնել դեղնուցի վրա և լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված:
Ալյուրի հետ խառնել սոդան, վանիլը, կապուչինո սուրճը և աղը: Այս ամենը աստիճանաբար մաղել ձվե խառնուրդի մեջ և խառնել: Ավելացնել այս զանգվածի վրա շոկոլադե խառնուրդը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե: Եփելուց հետո, խմորը թողնել, որ սառչի, հետո բաժանել երկու մասի:
Միջուկի համար ջուրը տաքացնել, մեջ լցնել կամուչինոն և շոկոլադը մանրացված: Եփել գազօջախի վրա այնքան, մինչև կխտանա: Այս խառնուրդը քսել երկու խմորների վրա և խմորները միացնել իրար:
Կրեմի համար փափկեցված կարագը հարիչով լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը /տան ջերմաստիճանի/, վանիլի փոշին:Լավ հարելուց հետո, դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո քսել տորթի վրա և տորթը դնել սառնարանում:
Գլազուրի համար սերուցը տաքացնել, վրան ավելացնել շոկոլադը, թողնել կրակին այնքան, մինչև շոկոլադը կհալչի: Կրակից վերցնելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև տարածել տորթի վրա:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Կապուչինո Տորթ Կապուչինո Տորթ Կապուչինո Տորթ Կապուչինո Տորթ Կապուչինո Տորթ Կապուչինո
Այցելուների արձագանքները (5):

շատ համեղ էր Թողել է Անի-ը (27 Apr 2013) օրը

հաաամովա Թողել է Էմմա-ը (30 Oct 2012) օրը

Ինձ մոտ Խմորը չստացվեց((((((( Թողել է Արևիկ-ը (10 Sep 2012) օրը

Շատ համեղ տորթ Է: Թողել է Սոնա-ը (9 Jun 2012) օրը

Շաաատ լավն է, համով է: Թողել է Նունե-ը (23 Dec 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.32/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (60 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե Գլանակ Մարցեպան Ելակով տորթ Էկլերից Տորթ-Բուրգ (Կրոկեմբուչ) Գիշեր-Ցերեկ

- Այս ռեցեպտը նայել են - 018324

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!