Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Ձյունիկ: Տեղադրող` Նազելի | Ավելացման ամսաթիվ` 30 Dec 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԹԵՐՔՆԵՐԸ`
6 ձու,
2բաժակ մածուն,
2 բաժակ շաքարավազ,
2թ.գ. սոդա,
3 ճ.գ. հալած յուղ,
3 բաժակ ալյուր:

ԿՐԵՄԻ ՀԱՄԱՐ`

6 ձվի դեղնուց,
1 բաժակ շաքարավազ,
3ճ.գ. ալյուր,
1 բաժակ կաթ,
200գ. կարագ,
1 տուփ վանիլին,
կոկոսի փաթիլներ:

Պատրաստման եղանակները

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ: Ձվի սպիտակուցները հարել, մինչև պինդ զանգված դառնա, ավելացնել շաքարավազը և նորից հարել, որից հետո լցնել հալած յուղը, մածունը` սոդայով, մաղած ալյուրն ու խառնել: Բաժանել 2 մասի: Ջեռոցը տաքացնել 180 C և առանձին-առանձին թխել:Հովանալուց հետո յուրաքանչյուրը բաժանել 2 շերտի:
ԿՐԵՄԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: Կաթը դնել կրակին, ավելացնել շաքարավազի հետ խառնած ալյուրը, անընդհատ խառնելով եփել: Քիչ-քիչ ավելացնել նախապես հարած դեղնուցները/ զգույշ լինել,որ ձվածեղ չդառնա/ : Վերջում ավելացնել վանիլինը: Հովացած կրեմին քիչ-քիչ ավելացնել սպիտակելու աստիճան հարած կարագը: Շերտերն իրար միացնել կրեմով: Կրեմով պատել նաև ամբողջ տորթը: Ձևավորել կոկոսի փաթիլներով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Ձյունիկ
Այցելուների արձագանքները (1):

Տեսքից երևում է, որ համեղ է Թողել է Լուիզա-ը (26 Jan 2014) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.90/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (39 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Միկադո Շոկոլադով ու անանասով տորթ Ելակով Տորթ Փախլավա Ելակով կեքս

- Այս ռեցեպտը նայել են - 011657

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!