Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Մարկիզ: Տեղադրող` Կարինե | Ավելացման ամսաթիվ` 5 Dec 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

3 հատ ձու,
1 բաժակ շաքարավազ,
1 տուփ վանիլի փոշի,
0,5լ. կեֆիր,
250 գր կարագ,
100 գր. կակաո
3 բաժակ ալյուր,
1 ճգ. լիմոնի հյութ,
1 թգ. սոդա:


Կրեմի համար`
1 տուփ խտացրած կաթ,
150-200 գրամ կարագ,
2 ճգ. կակաո,
մի քիչ ջուր:

Պատրաստման եղանակները

Ձուն, շաքարավազը և վանի փոշին հարիչով լավ հարել, ավելացնել կեֆիրը, կարագը, կակաոն և ալյուրը աստիճանաբար և շարունակել հարելը:
Այնուհետև դնել սառնարանում, որպեսզի սառչի 40 րոպե: Սառնարանից հանել խմորը, վրան ավելացնել սոդան, նախապես լիմոնի հյութի մեջ լուծված և հարել հարիչով: Խմորը բաժանել 3 մասի և եփել ջեռոցում 15-20 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում:
Կրեմի համար կարագը լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը, այնուհետև կակաոն: Վերջում մի քիչ ջուր ավելացնել և շարունակել լավ հարելը:
Թխվածքը կարող եք զարդարել մանրացված շոկոլադով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Մարկիզ
Այցելուների արձագանքները (3):

Շնորհակալություն որակյալ կայքի համար, ինձ շատ դուր եկավ Թողել է Էմմա-ը (18 Apr 2014) օրը

Հետքրքիր բաղադրատոմս է, անպայման մոտ օրերս կփորձեմ:Ավելացնեմ, որ կարելի է տորթը նաև թարմ մրգերով ու դոնդողով զարդարել: Թողել է Լիլի-ը (6 Dec 2010) օրը

Տորթ Մարկիզի վերաբերյալ-ռեցեպտը հասկանալի է,միայն նկարում վերին շերտը չհասկացա, թե ինչով է զարդարված, մանրացված շոկոլադ որ հաստատ չէ,բայց ավելի օրիգինալ է ու ավելի գեղեցիկ, հա մի հարց էլ ունեմ, իսկ կարելի է կարագը փոխարինել մարգարինով,ասենք NAZ-ով: Նախապես շնորհակալություն: Թողել է Էվելինա-ը (6 Dec 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.02/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.0/5 (48 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ռուլետ Թխվածք Նեգրի Ժպիտ Թխվածք Սպարտակ Մեծ տվիքս Նեգրի ժպիտ

- Այս ռեցեպտը նայել են - 010258

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!