Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Միմոզա: Տեղադրող` Լիզա | Ավելացման ամսաթիվ` 7 Jan 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր առաջին`

4 հատ ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր
մի քիչ վանիլի փոշի:


Խմոր երկրորդ`

2 հատ ձու
կես բաժակ շաքարավազ
կես բաժակ ալյուր
մի քիչ վանիլի փոշի:

Կրեմ`
350մլ սերուցք,
1 բաժակ շաքարի փոշի,
1 տուփ պահածոյացված անանաս:

Պատրաստման եղանակները

Առաջին խմորի համար ձվի սպիտակուցը առանձին լավ հարել: Դեղնուցը հարել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել սպիտակուցի վրա: Վերջում ավելացնել վանիլի փոշին, ալյուրը և լավ խառնել: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում: Եփելուց հետո թողնել, որ սառչի:
Երկրորդ խմորը եփել նույն կերպ:
Կրեմի համար սերուվքը լավ հարել, ավելացնել շաքարի փոշին, լավ խառնելուց հետո դնել սառնարանում:
Առաջին խմորը բաժանել երկու մասի, մի մասի վրա կրեմ քսել, այնուհետև վրան ավելացնել խորանարդաձև կտրատած անանասը: Հետո դնել երկրորդ կտորը, կրեմով տորթը պատել: Երկրորդ խմորը քառակուսիների տեսքով կտրատել և ծածկել ամբողջ տորթ այդ խմորով: Դնել սառնարանում որ սառչի, այնուհետև մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Միմոզա Տորթ Միմոզա Տորթ Միմոզա Տորթ Միմոզա Տորթ Միմոզա Տորթ Միմոզա
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.74/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.7/5 (53 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

ՓԵԹԱԿ Խրճիթ Մրջնաբույն Խնձորով պարզ թխվածք Բեզեով տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 011721

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!