Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Պանչո: Տեղադրող` Լուսինե | Ավելացման ամսաթիվ` 29 Oct 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`
4 հատ ձու,
200 գր. շաքարավազ,
2 տուփ խտացրած կաթ,
2 բաժակ ալյուր,
2 ճգ. կակաո,
1 թգ. սոդա

Կրեմի համար`
500 գր. թթվասեր
կես տուփ խտացրած կաթ,
պահածոյացված անանաս և դեղձ,
շոկոլադ:

Պատրաստման եղանակները

2 ձուն լավ հարել, ավելացնել 100 գր. շաքարավազը և կրկին հարել: Ավելացնել նաև խտացրած կաթը և շարունակել հարելը: Կես թգ. սոդան լցնել 1 բաժակ ալյուրի մեջ, խառնել, ավելացնել խմորի մեջ և խառնել այնքան, մինչև դառան միասեռ: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 25 րոպե: Նույն կերպ եփել երկրորդ խմորը, ավելացնելով խմորին կակաոն:
Կրեմի համար թթվասերի հետ խառնել խտացրած կաթը, ցանկության դեպքում մի քիչ շաքարավազ և դնել սառնախցիկում, որպեսզի լավ սառչի:
Երբ խմորները կսառչեն, ոչ շատ մեծ կտորներով կտրատել: Կրեմը սառնարանից դուրս հանել, ավելացնել մանրացված դեղձն ու անանասը և լավ խառնել: Կրեմը ավելացնել կտրատված խմորի վրա և խառնել: Կլորավուն խորը կաթսայի մեջ սննդի համար նախատեսված ցելոֆոն դնել, մեջը լցնել խմորը և դնել սառնախցիկում, որ սառչի մի քանի ժամ: Սառելուց հետո, զգուշությամբ շրջել մատուցվող ափսեի մեջ, վրայից հանել ցելոֆոնը և զարդարել հալեցված շոկոլադով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Պանչո Տորթ Պանչո
Այցելուների արձագանքները (3):

Ինձ դուր չեկավ, չափից շատ քաղցր էր: Թողել է Արմինե-ը (2 Feb 2012) օրը

ՆԵՐԵՑԵՔ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՐՎԱԾ Է 4ՁՈՒ,ԻՍԿ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՄԵՋ 2ՁՈՒ,ՈՐՆ Է ՃԻՇՏ ՉԷԻՔ ԱՍԻ?ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ! Թողել է ԱՆԱՀԻՏ -ը (5 Jun 2011) օրը

Շատ, շատ, շատ համեղ է: Թողել է Նունե-ը (29 Oct 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.86/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (50 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Թռչնի կաթ Տրուֆել Ընկույզով տորթ Թխվածք Սպարտակ Կաթնաշոռով թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 015244

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!