Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Պրագա: Տեղադրող` Անի | Ավելացման ամսաթիվ` 5 Nov 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Բիսկվիթի համար`

6 սպիտակուց
6 դեղնուց
150գր. շաքարավազ
115գր. ալյուր
25գր. կակաո
40գր. կարագ:

Կրեմի համար`

1 դեղնուց
20մլ. ջուր
120գր. խտացրած կաթ
200գր. կարագ
մեկ հատ վանիլի փոշի
10գր կակաո:

Գլազուրի համաիր`

200 գր. շոկոլադ
3ճգ. կաթ:

Պատրաստման եղանակները

Բիսկվիթի համար ձվի սպիտակուցները լավ հարել շաքարավազի կես բաժնի հետ, իսկ շաքարավազի մյուս մասը հարել դեղնուցների հետ: Այս երկու զանգվածները լավ հարելուց հետո, խառնել միասին: Ալյուրը և կակաոն միասին խառնել, ապա ավելացնել խմորին: Զգուշությամբ խառնել, եզրերից դեպի կենտրոն շարժելով գդալը/ ցանկալի է խառնել փայտե գդալով/: Այս ամենիվ ավելացնել նախապես հալչած կարագը և կրկին խառնել: Այս զանգվածը լցնել նախապես կարագով պատված և ալյուր շաղ տված կաթսայի մեջ, ապա եփել ջեռոցում 180-200աստիճան ջերմաստիճանում 30 րոպե: Երբ բիսկվիթը պատրաստ կլինի, թողնել որ սառչի մի քանի ժամ:
Կրեմի համար դեղնուցին ավելացնել ջուրը, ապա խտացրած կաթը: Այս ամենը խառնելուց հետո, դնել մարմանդ կրակին: Եփելու ընթացքում անընդհատ խառնել, որպեսզի չկպչի: Այս կրեմը շատ են օգտագործում անգլիացիները:
Առանձին հարել կարագը, լավ հարելուց հետո քիչ քիչ ավելացնել նախապես եփված կրեմը: Երբ կրեմը պատրաստ կլինի, ավելացնել կակաոն, կարող եք ավելացնել նաև կամ լիկյոր, կամ կոնյակ /ըստ ցանկության/:
Բիսկվիթը բաժանել երեք մասի և յուրաքանչյուրի վրա կրեմ քսել:
Գլազուրը պատրազտելու համար շոկոլադը հալեցնել ջրային գոլորշու վրա, ապա ավելացնել կաթը:
Գլազուրով պատել բիսկվիթը, ապա թողնել, որ սառչի: Որոշ ժամամանկ հետո կարող եք մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Պրագա Տորթ Պրագա Տորթ Պրագա Տորթ Պրագա Տորթ Պրագա Տորթ Պրագա Տորթ Պրագա Տորթ Պրագա Տորթ Պրագա
Այցելուների արձագանքները (4):

Հիանալի էր ստացվել,Շնորհակալություն Թողել է Աննա Մկրտչյան-ը (20 Dec 2016) օրը

Շատ լավն էր Թողել է Կարինե-ը (14 Mar 2014) օրը

Սոդա չկա մեջը, ու չի ուռում: Թողել է Հայկուհի-ը (23 Nov 2012) օրը

Բարև Ձեզ, ես ուզում եմ պատրաստել, բայց չգիտեմ թե ինչ չափսի կաթսայի մեջ պետք է թխել, որ խնդրեմ կասեք ինչ չափսի կաթսա է պետք: Թողել է Աննա-ը (1 Feb 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.14/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.1/5 (104 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ Կապրիզ Համեղ Ռուլետ ԵՌԱՇԵՐՏ ՏՈՐԹ Պեչենի Տրյուֆելներ

- Այս ռեցեպտը նայել են - 021643

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!