Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Պրահա: Տեղադրող` Հասմիկ | Ավելացման ամսաթիվ` 13 Dec 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար

3 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ թթվասեր
1,5 բաժակ ալյուր
2 ճգ. կակաո
1/2 խտացրած կաթ
1 թգ. սոդա
վանիլին
70 մլ լիկյոր կամ կոնյակ

Կրեմի համար`

150 գր. կարագ (սենյակային ջերմաստիճանի)
1/2 խտացրած կաթ (սենյակային ջերմաստիճանի)
1-2 ճգ. կակաո
վանիլին

Գլազուրի համար`

50 կարագ
4 շաքարավազ
2 ճգ. կաթ
2 ճգ. կակաո

Պատրաստման եղանակները

Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել թթվասերը, խտացրած կաթը և շարունակել լավ հարել: Այնուհետև ավելացնել ալյուրը, կակաոն, սոդան, վանիլինը և հարել:
Խմորը բաժանել 4 մասի և եփել ջեռոցում 180-200 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:
Կրեմի համար կարագը լավ հարել խտացրած կաթի հետ, ավելացնել կակաոն և վանիլինը, շարունակել հարելը:
Խմորները թողնել, որ սառչի: Սառչելուց հետո խմորների վրա լիկյոր տարածել, այնուհետև յուրաքանչյուր շերտի վրա կրեմ քսել, բացի վերևի շերտից:
Գլազուրի համար բոլոր բաղադրիչները իրար խառնել, այնուհետև եփել գազօջախի վրա 3-5 րոպե: Թողնել, որ սառչի և ավելացնել 4 շերտի վրա, համաչափ տարածել և դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Պրահա Տորթ Պրահա
Այցելուների արձագանքները (5):

Շաատ համով և հիանալի տորթ է, շատ ապրես Հասմիկ ջան Թողել է Նելլի-ը (19 Nov 2014) օրը

Ինձ թվում է լավ բաղադրատոմս է, հենց հիմա կփորձեմ պատրաստել։ Թողել է Անի-ը (27 Aug 2013) օրը

Փորձել եմ ու շատ համեղ է ստացվել, շնորհակալություն լավ բաղադրատոմսի համար :) Թողել է Տաթև-ը (9 Oct 2011) օրը

շատ լավ ու համեղ տորթ է, մերսի Հասմիկ ջան Թողել է Նունե-ը (6 Jun 2011) օրը

Շնորհակալություն շատ համեղ էր բռավո Թողել է ANI Best-ը (12 May 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.49/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.5/5 (113 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե Տորթ Պնդուկով Տրյուֆել Ամերիկյան նախաճաշ (pancakes) Թխվածք Նեգրի Ժպիտ Շոռակարկանդակներ

- Այս ռեցեպտը նայել են - 022521

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!