Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Սնիկերս: Տեղադրող` Գայանե | Ավելացման ամսաթիվ` 21 Dec 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր`

5 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր
վանիլ,
2 ճգ. կաթ
70-100 գր. շոկոլադ:

Կրեմ 1`

400 մլ. սերուցք,
3 ճգ. շաքարավազ,

Կերմ 2`

2/3 եփած խտացրած կաթ,
100 գր. փափկեցված կարագ,
80-100 գր. մանրացված ֆիստուշկա:

Գլազուր`

100 գր. շոկոլադ,
2 ճգ. կաթ:

Պատրաստման եղանակները

Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Դեղնուցը հարել շաքարավազի և վանիլի հետ: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կաթը և խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Այն լցնել դեղնուցի վրա և լավ խառնել: Սպիտակուցը առանձին լավ հարել, ավելացնել դեղնուցի վրա, աստիճանաբար լցնել ալյուրը և խառնել: Կաթսան կարագով պատել, այնուհետև ալյուր շաղ տալ: Խմորը լցնել մեջը և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 25-35 րոպե: Երբ խմորը պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, այնուհետև բաժանել երկու մասի:
Առաջին կրեմի համար սերուցքը լավ հարել շաքարավազի հետ և դնել սառնարանում, որ սառչի:
Երկրորդ կրեմի համար կարագը լավ հարել, ավելացնել խտացրած կաթը, այնուհետև ֆիստուշկան և շարունակել հարել մինչև դառա միասեռ:
Գլազուրի համար շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, ավելացնել կաթը, լավ խառնել, այնուհետև թողնել, որ սառչի:
Առաջին խմորի վրա քսել սերուցքից պատրաստված կրեմը, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի 15 րոպե: Հանել սառնարանից, վրան քսել երկրորդ կրեմը, այնուհետև վրան դնել հաջորդ խմորը, իսկ վերջում գլազուրով պատել տորթը:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Սնիկերս
Այցելուների արձագանքները (1):

Շատ լավ ռեցեպտ է Թողել է Անի-ը (17 Dec 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.44/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (52 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Համեղ թխվածք Շոկոլադե տորթ Տորթ Կալիֆորնիա Էսկիմո Տրուֆել

- Այս ռեցեպտը նայել են - 006665

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!