Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Վալենտին: Տեղադրող` Լիզա | Ավելացման ամսաթիվ` 11 Feb 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Բիսկվիտի համար`
4 հատ ձու
100գր. շաքարավազ
60գր. ալյուր
20գր. կրախմալ
30գր. կակաո
30գր. հալեցված կարագ
եթե ուզում եք խմորը ստացվի կարմրագույն կարող եք ավելացնել մի քիչ կարմիր գույն /հատուկ թխվածքների համար/

Կրեմի համար`
300մլ սերուցք
2ճգ. շաքարավազ
100գր. սպիտակ շոկոլադ
100գր. ազնվամորի:

Պատրաստման եղանակները

Տորթի պատրաստման համար մեզ անհրաժեշտ է 20-23 սմ. սրտաձև ֆորմա:
Ձվի դեղնուցը լավ հարել շաքարավազի հետ: Ձվի սպիտակուցը առանձին լավ հարել, այնուհետև ավելացնել հարած դեղնուցին և խառնել: Կրախմալը, ալյուրը և կակաոն միասին խառնել և ավելացնել խմորի վրա: Այս ամենը խառնելուց հետո, ֆորման կարագով պատել, ալյուր շաղ տալ մեջը և ավելացնել խմորը: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 25 րոպե: Եփելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև բաժանել 2 մասի:
Կրեմի համար սերուցքը հարել շաքարավազի հետ: Պատրաստի կրեմը քսել տորթի առաջին շերտի վրա, այնուհետև դնել 2րդ շերտը և ամբողջ տորթը պատել կրեմով:
Զարդարել քերված սպիտակ շոկոլադով և ազնվամորիով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Վալենտին Տորթ Վալենտին Տորթ Վալենտին Տորթ Վալենտին Տորթ Վալենտին Տորթ Վալենտին Տորթ Վալենտին Տորթ Վալենտին
Այցելուների արձագանքները (0):

Այս ռեցեպտը արձագանքներ չունի: Դուք կարող եք թողնել Ձեր կարծիքը աջ կողմի բլանկը լրացնելով:

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.34/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.3/5 (38 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Սրտիկներ Եփովի Խմորից Թխվածք Նուտելլա Խրճիթ Շոկոլադե քաղցր խմորեղեն Կաթնաշոռով թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 008891

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!