Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Վարդ: Տեղադրող` Նուեվա | Ավելացման ամսաթիվ` 9 Feb 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր-
4 ձու
120 գր շաքարավազ
1 թ գդ վանիլ
80 գր ալյուր
40 գր կակաո
1 պտղունց աղ
1 թ գդ սոդա

կրեմ-

200 գր շաքարավազ
60 գր ջուր
4 ձվի սպիտակուց
600 գր կարագ
1 թ գդ վանիլին

Պատրաստման եղանակները

Ձուն լավ հարել շաքարավազի հետ, ավելացնել մնացածը և թխել 180 աստիճանի ջեռոցում, 20-25 րոպե:

կրեմ-Սկզբում ձուն լավ հարել շաքարավազի 1/3 մասի հետ, մինչև ամուր բեզե դառնա, դնել մի կողմ:
Օշարակ պատրաստել ՝թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եռացնել շաքարավազն ու ջուրը, մինչև մի քիչ թանձրանա, կարող եք մի քանի կաթիլ լիմոնի հյութ ավելացնել, որ չշաքարակալի: Վերցնել կրակից և տաք վիճակում մազի պես շատ բարակ շիթով լցնել բեզեի մեջ, սա միքսերով անընդհատ խառնելով:Շարունակել խառնել, մինչև սառչի, տաք վիճակում չխառնել կարագին: Տրորել կարագը, մինչև սպիտակի, քիչ քիչ ավելացնել բեզեն: Լավ խառնելուց հետո ստացվում է սպիտակ, քնքուշ կրեմ:
Տորթի բիսկվիթը մեջտեղից կիսում ենք, ներքևի շերտը մի թեթևակի թրջում մի գդալ ջրի, շաքարավազի և կոնյակի խառնուրդով, վրան քսում մի քիչ կրեմ, ծածկում մյուս շերտով: Տորթն ամբողջությամբ ծածկում ենք կրեմի բարակ շերտով:Շպրիցի մեջ կրեմ ենք լցնում և վարդեր ձևավորում՝սկսելով տորթի մեջտեղից:Շպրից չունենալու դեպքում(ինչպես ես եմ արել) կարող եք օգտատործել ամուր ցելոֆանի տոպրակ:Կրեմով լցնում եք ու ծայրը կտրում:
Առաջին հայացքից թվում է, որ դժվար ռեցեպտ է, բայց իրականում բավականին հասարակ է

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Վարդ
Այցելուների արձագանքները (1):

lav kayq e Թողել է FBB-ը (26 Feb 2015) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.31/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (64 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ջեմով Ռուլետ Թխվածք Մեղեդի Պաքսիմատ Կամ Տորթի Սփրոց ֆրանսիական կիտրոնով տաղտ Կաթնաշոռով թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 008803

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!