Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Վենեցիա: Տեղադրող` Նաիրա | Ավելացման ամսաթիվ` 1 Jul 2010
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմորի համար`

5 ձու,
200 գր. շաքարավազ,
125 գր. ալյուր,
125 մգ. կաթ,
120 գր. մանրացված ընկույզ,
1 թգ. սոդա,
1 թգ. զեյթունի ձեթ:


Կրեմի համար`

1 տուփ եփած խտացրած կաթ:

Գլազուրի համար`

100 մգ, սլիվկա,
100 գր. սև շոկոլադ,
30 գր. կարագ:

Պատրաստման եղանակները

Ձվի սպիտակուցը դեղնուցից առանձնացնել: Դեղնուցը, կաթը, զեյութունի ձեթը, ընկույզը, ալյուրը միասին խառնել: Այնուհետև ձվի սպիտակուցը հարել մի քիչ և գդալ-գդալ ավելացնել շաքարավազը և լավ հարել: Այս զանգվածը լցնել մյուի վրա և լավ խառնել: Եփել ջեռոցում 160 աստիճան ջերմաստիճանում գրեթե 1 ժամ:
Երբ խմորը պատրաստ լինի, թողնել, որ սառչի այնուհետև բաժանել 2 մասի: Եփած խտացրած կաթը բաժանել 2 մասի, մի մասը քսել առաջին խմորի վրա, իսկ մյուս մասով ծածկել խմորի վերին մասը:
Գլազուրի համար սլիվկան մի քիչ տաքացնել, վրան ավելացնել կարագը և մանրացված շոկոլադը: Սառչելուց հետո տարածել տորթի վրա: Զարդարել ըստ ցանկությամբ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Վենեցիա Տորթ Վենեցիա Տորթ Վենեցիա Տորթ Վենեցիա Տորթ Վենեցիա
Այցելուների արձագանքները (3):

Մի թեյի գդալ զեյթունի ձեթը ինչ սպեցիֆիկ համ պետք է տա որ? Հարգելի Աննա, իսկ ռուսերենով ասված սլիվկան, հայերենով կլիներ սերուցք, գեղեցիկ բառ է չէ? Թողել է Լուսինե-ը (20 Oct 2010) օրը

Հետաքրքիր կայք էջ է, և հետաքրքիր առաջարկներ կան: Թողել է Մանյա-ը (5 Jul 2010) օրը

Իսկ զեյթունի ձեթով խմորը սպեցիֆիկ համ չի ունենա? Հետաքրքիր ռեցեպտ է: Թողել է Աննա-ը (1 Jul 2010) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.44/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.4/5 (50 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Կիվիյով Կեքս Ելակով թխվածք Տրյուֆել Մանկական Տորթ Կարկանդակ

- Այս ռեցեպտը նայել են - 012111

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!