Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Տորթ Րաֆֆաելո: Տեղադրող` Մարինե | Ավելացման ամսաթիվ` 11 Oct 2012
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Խմոր
8 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ ալյուր

Կրեմ
1տուփ խտացրած եփած կաթ
200 գ կարագ
մի պտղունց վանիլին
կոկոսի փաթիլենր:

Պատրաստման եղանակները

Խմորի պատրաստամն համար ձուն միքսերով հարել այնքան, մինչև զանգվածն սպիտակի (10-12 րոպե), ու ծավալը կրկնակի ավելանա:Աստիճանաբար ավելացնել շաքարավազը, շարունակել հարել: Ալյուրը քիչ-քիչ մաղով մաղել զանգվածի վրա և արդեն ձեռքով շրջանաձև շարժումներով խառնել՝ 1-2 րոպե:
Խմորը բաժանել 2 մասի և թխել յուղաթղթի վրա, 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե:

Կրեմի պատրաստամն համար կարագը լավ հարել, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, վանիլի փոշին շարունակել հարելը:

Տորթի առային շերտը պատել կրեմով, ապա կոկոսի փաթիլներ տարածել: Երկրորդ շերտի վրա նույնպես կրեմ քսել, ապա կոկոսի փաթիլներ շաղ տալ վրան: Տորթը զարդարել Րաֆֆաելո կոնֆետներով:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Տորթ Րաֆֆաելո
Այցելուների արձագանքները (6):

Ես պատրաստել եմ, շատ համեղ էր, ուղղակի չեր բարձրանում։ Ցածր է եղել շատ, կարողա՞ պիտի սոդա էլ ավելացնել, որ ավելի բարձր լինի։ Թողել է Սեդա-ը (20 Sep 2015) օրը

Շատ հետաքրքիր և յուրօրինակ տորթ է,նաև անչափ համեղ.... Թողել է ԼԱՐԻՍԱ-ը (2 Oct 2014) օրը

Ինձ մոտ բիսկվիթն ընդհանրապես չբարձրացավ: Թողել է Սոնա-ը (24 Feb 2014) օրը

Շատ համով տորթ է, ես արդեն պատրաստել եմ, շատ շատ շատ համով էէէէէէ․ Թողել է Գայանե-ը (16 Aug 2013) օրը

Շատ համեղ է երևում Թողել է Acmik-ը (3 Jan 2013) օրը

Շաաաատ համեղ է երևում....անպայման կփորձեմ այս քանի օրը: Թողել է Գաբրիելլա fr-ը (26 Oct 2012) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.21/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.2/5 (73 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Ռուլետ Շոկոլադե թխվածք Տորթ Կապուչինո Շոկոլադաբանանային տորթ Կարամելով, շոկոլադով թխվածք

- Այս ռեցեպտը նայել են - 014299

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!