Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Փափուկ բուլկի (hokkaido): Տեղադրող` նուեվա | Ավելացման ամսաթիվ` 25 Sep 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

340 գր հացի ալյուր (մի 10 գր ավել,եթե պետք լինի)
1 ձու
85 գր շաքարավազ
5 գր աղ
30 գր կաթի փոշի
30 գր թարմ կաթ
50 գր թանձր թթվասեր
30 գր կարագ
7 գր չոր դրոժ
120 գր roix(պատրաստելու ձևը հիմա կբացատրեմ)
ձու և սեզամի սերմեր՝ վրան քսելու համար(կարող եք միայն ձու քսել)

Պատրաստման եղանակները

Այս բաղադրատոմսը ճապոնական ծագում ունի,պատահաբար եմ գտել արտասահմանյան կայքերում, և փորձելուց հետո դարձել է իմ ամենասիրած բաղադրատոմսերից մեկը: Շատ փափուկ ու նուրբ է ստացվում, էլաստիկ միջուկով,երկար կարող եք պահել,չի չորանում: Աշխատեք չփոխել բաղադրատոմսի չափերը և հաջող կստացվեն:
Սկզբում պատրաստում ենք roix-ը (չգիտեմ հայերեն ինչպես է թարգմանվում, բայց սրա շնորհիվ ե բուլկին այսքան էլաստիկ ու փափուկ)
125 գր ջուր, լավ խառնում ենք 25 գր ալյուրի հետ և դնում ցածր կրակին, անընհատ խառնելով, մինչև հասնի 65 ºC: Ես, քանի որ ջերմաչափ չունեմ, աչքաչափով եմ վերցնում, պետք է ուղղակի դառնա կիսաթանձր հեղուկ՝նկարի նման, շատ չպնդացնեք: Սա դնում ենք մի կողմ, ծածում ցելոֆանով, մինչև դառնա սենյակի ջերմաստիճանի:
Մինչ այդ, մնացած բոլոր նյութերը, բացի կարագից, խառնում ենք իրար, ավելացնում մեր պատրաստած roix-ը, վերջում գցում ենք կարագը, դառնում է էլաստիկ, կպչուկ խմոր: Թողնում ենք հասունանա 1 ժամ, բաժանում ենք 40 գրամանոց կտորների, մեր ուզած ձևն ենք տալիս, ձու քսում, զարդարում, նորից թողնում, որ հասունանան 1 ժամի չափով և թխում 185-190 ºC-ի ջեռոցում, մինչև կարմրեն:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Փափուկ բուլկի (hokkaido) Փափուկ բուլկի (hokkaido) Փափուկ բուլկի (hokkaido) Փափուկ բուլկի (hokkaido) Փափուկ բուլկի (hokkaido)
Այցելուների արձագանքները (7):

Շատ շնորհակալություն հիանալի բաղադրատոմսի համար: Շատ շատ համով է: Թողել է ***-***-ը (20 Oct 2012) օրը

Այդ roix-ը հացագործներն էլ են պատրաստում հացի երեսին քսելու համար և կոչվում է այն գուլամաշ: Թողել է Էմիլիա-ը (10 Sep 2012) օրը

Շատ լավն էր Թողել է Դավո-ը (1 May 2012) օրը

շատ շնորհակալ եմ հիանալի բաղադրատոմսի համար Թողել է Հասմիկ-ը (15 Apr 2012) օրը

Շատ համեղ էր: Թողել է ԱՆԻ-ը (26 Mar 2012) օրը

Շատ հեշտ և շատ համեղ է, մերսի Թողել է Մարինե-ը (14 Mar 2012) օրը

Բաղադրատոմսը շատ խնամքով ու սիրով է գրված: Շնորհակալություն: Այսօր անպայման թխելու եմ: Թողել է Նելլի-ը (11 Oct 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.41/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (169 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Տորթ թագավորական Նեգրի ժպիտ Կաթնաշոռով Դոնդող-Տորթ Սիգարեթ Տորթ ԼԱՎԱ

- Այս ռեցեպտը նայել են - 015894

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!