Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Փոքրիկ Կեքսեր: Տեղադրող` Նուեվա | Ավելացման ամսաթիվ` 26 Aug 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

3 ձու
100 գր փափկած կարագ
կակաո ըստ ճաշակի
1 թ գդ սոդա
1 բաժակ կաթ
2 բաժակ ալյուր

Պատրաստման եղանակները

Ձուն լավ խառնել, ավելացնել կարագը, կաթը, սոդան և ալյուրը: Ստացվում է թույլ խմոր: Գդալով լցնել թղթե փոքրիկ կաղապարների մեջ, մինչև կաղապարների կեսը:Թխել 175º-ի տակ, գրեթե10-15 րոպե: Շատ պետք չի, որ բարձրանան, վերևի մասն ինչքան հարթ մնա, այնքան լավ, որ կարողանանք գեղեցիկ ձևավորել:Եթե ուզում ենք իմանալ թխվել են արդեն, թե ոչ, ջեռոցը բացում ենք, լուցկու հատիկով ծակում ենք կեքսերից մեկը: Եթե լուցկու հատիկն չոր է մնում, ուրեմն արդեն հանելու ժամանակն է: Թողնում ենք սառչեն ու ձևավորում ենք ըստ ճաշակի: Ես օգտագործել եմ Royal Icing: Եթե ինչ որ մեկին հետաքրքիր է, թե ինչպես է պատրաստվում, պատրաստման ձևը սիրով կտամ:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Փոքրիկ Կեքսեր Փոքրիկ Կեքսեր
Այցելուների արձագանքները (2):

Royal Icing -ձվի սպիտակուցը խառնում ենք շաքարի փոշու հետ,մի քիչ լիմոնի հյութ կարելի է ավելացնել,գույներ,կակաո,եթե գույն չկա՝գազարի հյութ,մորու,ելակի,,,,:Միայն ձուն թարմ պիտի լինի,խմորեղենն աշխատեք մի շաբաթից ավել չպահել: Թողել է Նուեվա-ը (16 Sep 2011) օրը

խնդրում եմ կասեք ինչպես է պատրաստվում Թողել է Լանա-ը (15 Sep 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.45/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.4/5 (89 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

ֆրանսիական կիտրոնով տաղտ Շոկոլադով, ազնվամորիով Լինզեր տորթ Տորթ Զեբր Տորթ «Մարլի» Թխվածք Նուտելա

- Այս ռեցեպտը նայել են - 011246

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!