Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Քաղցրեղեն Կարտոֆիլ: Տեղադրող` Սվետա | Ավելացման ամսաթիվ` 15 Jan 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

300 գր. պեչենի
200մլ. կաթ
100գր. կարագ
2 ճգ. շաքարավազ
2 թգ. ալյուր
1 հատ ձու
2 ճգ. կակաո
50գր. մանրացված ընկույզ
վանիլ

Պատրաստման եղանակները

Ընկույզը, պեչենին մսաղացով կամ բլենդերով մանրացնել, ավելացնել կակաոն և խառնել: Հետո պատրաստել եփովի կրեմ: Ալյուրը, շաքարավազը և վանիլը միասին խառնել, ապա ավելացնել մի քիչ կաթ և լավ խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն: Այնուհետև ավելացնել ձուն և նորից լավ հարել: Մնացած կաթը դնել կրակին և թողնել, որ եռա, հետո քիչ քիչ ավելացնել վերոնշյալ խառնուրդը և անընդհատ խառնել, որպեսզի կաթսայի տակ չկպչի: Երբ զանգվածը կտանա, ավելացնել կարագը, լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված և վերցնել կրակից: Տաք կրեմի վրա լցնել պեչենուց պատրաստված խառնուրդը լավ խառնել և գնդիկներ պատրաստել: Զարդարել ըստ ցանկության:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Քաղցրեղեն Կարտոֆիլ Քաղցրեղեն Կարտոֆիլ Քաղցրեղեն Կարտոֆիլ Քաղցրեղեն Կարտոֆիլ Քաղցրեղեն Կարտոֆիլ Քաղցրեղեն Կարտոֆիլ Քաղցրեղեն Կարտոֆիլ Քաղցրեղեն Կարտոֆիլ
Այցելուների արձագանքները (3):

Շատ լավն է: Ստացվում է այնպես,ինչպես ներկայացված է: Շնորհակալություն Սվետա: Թողել է Սոնա-ը (25 Feb 2014) օրը

ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ Է,ԱՆՊԱՅՄԱՆ ԿՓՈՐՁԵՄ... Թողել է ԱՆԱՀԻՏ-ը (3 May 2011) օրը

Տեսքը լավն է: Թողել է Էրիկա-ը (20 Jan 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 3.91/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 3.9/5 (70 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Մրջնաբույն Տորթ Կուտուզով Տորթ Ծիածան Ազնվամորիով Տորթ Ելակով տորթ

- Այս ռեցեպտը նայել են - 012877

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!