Այժմ ցուցադրվում է 1,067 ռեցեպտ 16 բաժիններում!
Նոր տեղադրված ռեցեպտներԽմորի համար`
4 ձվի դեղնուց,
200 գր. շաքարավազ,
100 գր. թթվասեր,
250 գր. կարագ,
500 գր. ալյուր,
1թգ. սոդա:
Միջուկի համար`
1 կգ. խնձոր,
300 գր. մանրացված ընկույզ,
200 գր. շաքարավազ,
3 ճգ. կակաո,
4 ձվի սպիտակուց:
Գլազուրի համար`
250 գր. ցանկացա տեսակի շոկոլադ:
Խմորի համար ձվի դեղնուցները հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկեցված կարագը, թթվասերը, սոդան և ալյուրը: Խմորը պետք է ստացվի, ոչ շատ պինդ, այն բաժանել 2 մասի:
Միջուկի համար ձվի սպիտակուցները լավ հարել: Առանձին կաթսայի մեջ լցնել մանրացված ընկույզը, քերիչով անցկացված խնձորը, շաքարավազը, կակաոն և հարած սպիտակուցը ու լավ խառնել:
Խմորը բացել ֆորմայի չափով, վրան լցնել միջուկը, այնուհետև մյուս խմորը բացել և դնել միջուկի վրա, պատառաքաղով ծակծկել: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում, 30-40 րոպե:
Գլազուրի համար շոկոլադը մանրացնել, դնել կաթսայի մեջ, ավելացնել մի քիչ ջուր և դնել մարմանդ կրակի վրա մինչև հալչի: Գլազուրով ծածկել թխվածի վերին շերտը: Բարի ախորժակ:
Շատ լավն է Թողել է Լենա-ը (10 Dec 2011) օրը
Լավ կայքա Թողել է Նունե-ը (22 Jul 2011) օրը
Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ
Գնահատել: Արձագանքել:Բացել բաժինը:
Այլ ռեցեպտներ այս բաժնից:
Չոկո Փայ Շոկոլադե հյութալի թխվածք Մանկական Տորթ (Bob Esponja) Թխվածքաբլիթ Պաքսիմատ Կամ Տորթի Սփրոց






Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!