Այժմ ցուցադրվում է 1,263 ռեցեպտ 16 բաժիններում!

Նոր տեղադրված ռեցեպտներ
Ֆրանսիական Տորթ: Տեղադրող` Մելինե | Ավելացման ամսաթիվ` 23 Apr 2011
Տեղադրվել է Թխվածքներ բաժնում

Բաղադրությունը

Շոկոլդադե ընկույզե բիսկվիտի համար2 հատ: ( բաղադրիչները ներկայացված են մեկ բիսկվիտի համար)

• սև շոկոլադ 25 գր
• շաքարավազ 75 գր
• ձու 2 հատ
• ընկույզ 25գր
• կակաո 2ճգ
• ալյուր 1թգ.

Գրիլյաժ:

• շաքարավազ 75 գր
• ընկույզ 30գր
• մեղր 1ճգ

Սերուցքով- շոկոլադով կրեմ:

• դեղնուց 4 հատ
• շաքարավազ 45 գր
• կաթ 100գր
• շոկոլադ 125գր
• սերուցք 150 գր
• ժելատին 3գր

Մեղրով-սերուցքով կրեմ:

• դեղնուց 3հատ
• կաթ 150մլ
• մեղր 1ճգ
• շաքարավազ 20 գր
• գրիլյաժ
• սերուցք 150մլ
• ժելատին 3գր /ոչ ամբողջական թգ/

Գլազուր:

• սև շոկոլադ (70%) 200 գր
• կարագ 20 գր

Պատրաստման եղանակները

Շոկոլդադե ընկույզե բիսկվիտի համար ընկույզը մանրացնել:: Ձվի սպիտակուցները առանձնացնել դեղնուցից: Դեղնուցի հետ խառնել ընկույզը և շաքարավազը և լավ հարել հարիչով: Կակաոն խառնել ալյուրի հետ: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Շոկոլադը ավելացնել դեղնուցի խառնուրդի մեջ, խառնել, ապա ավելացնել կակաոն և կրկին հարել հարիչով: Սպիտակուցը առանձին հարել, ավելացնել դեղնուցի վրա, հարիչով հարել և եփել ջեռոցում 15 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում:

Գրիլյաժ համար կաթսայի մեջ լցնել շաքարավազը, իսկ վրան մեղրը, ապա դնել գազօջախի վրա: Երբ շաքարավազը ոսկեգույն դառնա, այն ժամանակ սկսել խառնել, ապա վերցնել գազօջախից, վրան ընկույզը լցնել և խառնե: Այն լցնել կալկայի վրա, թողնել, որ սառչի, իսկ հետո աղալ:

Սերուցքով- շոկոլադով կրեմի համար տորթի բոլոր ժելատինը վեց գրամ խառնել 2ճգ. կաթի հետ: Ապա հալեցնել գոլորշու վրա:

Սերուցքով- շոկոլադով կրեմի համար դեղնուցները հարել շաքարավազի հետ միասին, չդադարեցնելով հարելը ավելացնել վրան տաք կաթը: Այս խառնուրդը դնել գոլորշու վրա և անընդհատ հարել հարիչով մոտովորապես տաս րոպե, մինչև խառնուրդը կխտանա: Վերցնել կրակից ավելացնել մանր կտորներով շոկոլադը, ապա ժելատինը կեսը, որը նախապես պատրաստվել էր: 300մլ սերուցքը լավ հարել, կեսը չափը ավելացնել սերուցքով- շոկոլադով կրեմի վրա, ապա հարել այս ամենը միասին:

Մեղրով-սերուցքով կրեմի համար դեղնուցները հարել շաքարավազի հետ միասին, չդադարեցնելով հարելը ավելացնել վրան տաք կաթը մեղրի հետ միասին: Այս խառնուրդը դնել գոլորշու վրա և անընդհատ հարել հարիչով մոտովորապես տաս րոպե, մինչև խառնուրդը կխտանա: Վերցնել կրակից ավելացնել մնացած ժելատինը: Մնացած սերուցքի հետ հարել նախապես պատրաստված և մանրացված գրիլյաժը:

Գլազուրի համար շոկոլադը և կարագը հալեցնել գոլորշու վրա:

Առաջին բիսկվիտի վրա լցնել սերուցքով- շոկոլադով կրեմը, դնել սառնարանում մեկ ժամ, որպեսզի սառչի: Հետո վրան դնել երկրորդ բիսկվիտը, ապա մեղրով-սերուցքով կրեմը և կրկին դնել սառնարանում, որ սառչի: Սառնարանից հանել, տորթի վրա քսել գլազուրը, դնել սառնարանում որպեսզի սառչի, իսկ հետո մատուցել:

Նկարներ - Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:
Ֆրանսիական Տորթ Ֆրանսիական Տորթ Ֆրանսիական Տորթ Ֆրանսիական Տորթ Ֆրանսիական Տորթ Ֆրանսիական Տորթ Ֆրանսիական Տորթ Ֆրանսիական Տորթ Ֆրանսիական Տորթ
Այցելուների արձագանքները (4):

շատ համեղ և շատ գեղեցիկ խմորեղեն է ստացվում։ Թողել է Էլեն-ը (26 Nov 2015) օրը

Կփորձեմ, համեղ է երևում Թողել է Լանա-ը (4 Nov 2011) օրը

իրոք որ համեղ տեսք ունի ամպայման կփորձեմ Թողել է լիլիթ--(avstria)-ը (15 May 2011) օրը

այ սա սուպեր համ կունենա Թողել է Լիլիթիկ-ը (27 Apr 2011) օրը

 

Հղումներ:

Ավելացնել նոր ռեցեպտ Կապվեք մեզ այս ռեցեպտի համար Ուղարկեք այս ռեցեպտը ընկերոջը Տպելու տարբերակ

Գնահատել:
  • Այժմ 4.30/5
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Գնահատում: 4.3/5 (156 ձայներ )

Արձագանքել:

Բացել բաժինը:

Այլ ռեցեպտներ այս բաժնից:

Շոկոլադե Տորթ Բեզեով տորթ Էկլեր Վարդ Կաթնաշոռով և պեչենիով թխվածք ՓԵԹԱԿ

- Այս ռեցեպտը նայել են - 035112

 

 


 

Շնորհակալություն, Ձեր կարծիքը շուտով կստուգեն և կակտիվացնեն!